Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկանք 2023 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ և ԱՀ /ԼՂ/ ԶՈւ մահվան դեպքերի մասին

August 3, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ամփոփած տեղեկությունների համաձայն` 2023 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 52 զինծառայողի մահվան դեպք։

 

Մահվան  52 դեպքերի պատճառներն են.

  • 15-ը՝ զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում,
  • 13-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում
  • 9-ը՝ ավտովթար,
  • 8-ը՝ առողջական խնդիրներ,
  • 5-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,
  • 2-ը՝ դժբախտ պատահար: 

 

Համեմատության համար նշենք, որ 2022 թ. առաջին կիսամյակում գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 30 զինծառայողի մահվան դեպք, որից 

  • 9-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,
  • 7-ը՝ ավտովթար,
  • 7-ը՝ առողջական խնդիրներ,
  • 4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,
  • 2-ը՝ սպանություն (1-ը՝ ԶՕԿ, 1-ը սպանություն այլ անձի կողմից՝ ծառայության հետ չկապված),
  • 1-ը՝ դժբախտ պատահար (հոսանքահարում): 

 

2023 թ.-ի առաջին կիսամյակում մահվան դեպքերի ընդհանուր թիվը 2022 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 73 %-ով։ 2022 թ. առաջին կիսամյակի համեմատ 2023 թ․ նույն ժամանակահատվածում  հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը աճել է 44 %-ով (9 և 13 դեպք համապատասխանաբար), դժբախտ պատահարի հեևանքով մահվան դեպքերի թիվը 1-ով (1 և 2 դեպք համապատասխանաբար), ավտովթարի հետևանքով մահվան դեպքերի թիվը 29 %-ով (7 և 9 դեպք համապատասխանաբար), ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերի թիվը 25%-ով (4 և 5 դեպք համապատասխանաբար), առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը 14 %-ով (7 և 8 դեպք համապատասխանաբար)։

 


2022 թ-ին զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման հետևանով մահվան դեպքեր չէին արձանագրվել։

 

 

Ինչ վերաբերվում է սպանություն որակված մահվան դեպքերին, ապա ի տարբերություն 2022 թ․ առաջին կիիսամյակի 2023 թ.-ի նույն ժամանակահատվածում նման դեպքեր չեն արձանագրվել։ 2023  թվականի առաջին կիսամյակում գրանցված մահվան դեպքերի մեծ մասը՝ 15-ը, տեղի է ունեցել  հունվարի 19-ին, երբ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացան 15 ժամկետային զինծառայողներ։

 


2023 թ․ արձանագրված մահացության դեպքերից մոտ 25 %-ը տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի, իսկ 75 %-ը՝  ոչ մարտական պայմաններում (29 %-ը զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման, 15 %-ը առողջական խնդիրների, 17 %-ը ավտովթարի, 10 %-ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 4 %-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով)։

 


Նշենք, որ 2022 թ. առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է մահացության դեպքերի 30  %-ը, իսկ 70 %-ը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 23 %-ը ավտովթարի հետևանքով, 23 %-ը՝ առողջական խնդիրների, 13 %-ը՝ ինքնասպանության, 8 %-ը՝ սպանության, 3 %-ը՝ դժբախտ պատահարի։

 


Մանրամասները՝ Տեղեկանք_ԶՈւ մահվան դեպքեր_2023 _1-ին Կիսամյակ

Դիտումներ՝ 208

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????