Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խոչընդոտվում է տեղեկատվության ազատության իրավունքը

September 9, 2023

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Մամուլի հաղորդագրություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրականացվող երկարաժամկետ դիտորդության ընթացքում Անկախ դիտորդ դաշինքը՝ ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցումներ է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ Ներքին գործերի նախարարությանը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Երևանի քաղաքապետարանին և թաղապետարաններին։ 

 

Հարցումների առանցքային նպատակն է ընտրությունների վարչարարության գնահատումը և վարչական ռեսուրսի չարաշահման բացահայտումն ու բացառումը։ Ընտրությունների վարչարարության գնահատման նպատակով իրականացված հարցումները վերաբերում են ընտրական ցուցակների փոփոխությանը և քվեարկության սենյակների տեսանկարահանմանը։ Վարչական ռեսուրսի չարաշահման բացառման նպատակով հարցումը վերաբերում է քարոզչության մեջ ներգրավված պաշտոնատար անձանց արձակուրդում գտնվելուն։ 

 

Անկախ դիտորդի հարցումներին ժամանակին է պատասխանել  միայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մյուս կառույցները կա՛մ չեն պատասխանել, կա՛մ հայտնել են 30-օրյա ժամկետում պատասխանելու մասին՝ չնշելով հետաձգման պատճառները և պահանջված տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

  

  • ՀՀ Ներքին գործերի նախարարությանն ուղղված հարցումը, որը վերաբերում է 2018-ի ընտրություններից ի վեր Երևան քաղաքի վարչական շրջաններում բնակչության տեղաշարժին, կարող է լրացուցիչ աշխատանքի կատարում պահանջել և ժամկետի երկարաձգումը կարող է արդարացված լինելլ։ 

  • Երևանի քաղաքապետարանին ուղղված հարցումներից մեկը վերաբերում է Երևան քաղաքի ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների ղեկավարների պաշտոնավարման ժամկետներին։ Այս տեղեկատվության ամփոփման համար լրացուցիչ աշխատանք իրականացնելու և հետևապես պատասխանի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը կարող է հիմնավոր լինել, սակայն վկայում է ոչ արդյունավետ գործավարության մասին: Հասկանալի չէ, թե ինչու տեղեկատվությունն արդեն իսկ առկա չէ։

  • ՀՀ վարչապետի աշխատակազմից հայցվող տեղեկատվությունը վերաբերում է քվեարկության օրվա տեսանկարահանմանը և հայցվող տեղեկատվությունը պիտի արդեն իսկ հստակ լիներ և որևէ կերպ արդարացված չէ լրացուցիչ ժամանակի կարիքը։ (Հերքում, պատասխան եկել է, պարզապես տեխնիկական խնդրի պատճառով պատասխանը Անկախ Դիտորդին անմիջապես չի հասել)

  • Վերջին հարցումը քաղաքապետարանին և թաղապետարաններին վերաբերում է քարոզչության փուլում պաշտոնյաների արձակուրդում գտնվելուն։ Այս հարցման դեպքում նախ թաղապետարաններից պնդեցին, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից որևէ հարցում իրենց էլեկտրոնային հասցեներին չի եղել։ Աջափնյակ համայնքի թաղապետարանից, կազմակերպության անձնական հասցեից ստանալուց հետո, պատասխանեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ Նմանատիպ պատասխաններ ստացվեցին, բացառությամբ Դավթաշենի,  բոլոր թաղապետարաններից ։ 

 

Ակնհայտ է, որ լրացուցիչ ժամանակի պահանջը այն տեղեկությունների, որոնց հիման վրա օբյեկտիվ պատկերացում կարելի է կազմել վարչական ռեսուրսի օգտագործման մասին նախընտրական փուլում, և որոնք ողջամտորեն որևէ լրացուցիչ աշխատանք չեն պահանջում, կարող է գնահատվել միայն որպես տեղեկությունը դիտավորյալ չտրամադրել, մինչև պահանջվող տեղեկատվության արդիականության և նշանակության կորուստը։

 

Վերջին հարցման դեպքում լրացուցիչ ժամանակ պահանջելու իրավաչափությունը գնահատելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան։

 

Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքը սահմանում է , որ <<եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը>>։  Սակայն, ինչպես նշեցինք, որոշ հարցումների համար արդարացված չէ լրացուցիչ ժամանակի կարիքը։

Դիտումներ՝ 204

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????