Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն առանցքային առաջարկություններ և դիտարկումներ է կատարել «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» խումբ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ։

December 12, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | ՄԻԵԴ-ի՝ ՀՀ վերաբերյալ վճիռների կատարման այլընտրանքային տեղեկատվություն | Նորություններ | Պետական կառույցներ | Ռազմավարական գործեր | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Մուրադյան ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2002 թվականին դիմումատուի որդու, պարտադիր ժամկետային հայ զինծառայողի մահվան գործով արդյունավետ քննության բացակայությանը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում), ինչպես նաև իշխանությունների կողմից նրա վնասվածքի և դրա հետևանքով առաջացած մահվան դեպքով արժանահավատ բացատրություն չտրամադրելուն (2-րդ հոդվածի նյութական խախտում)։

 

ՀՔԱՎ գրասենյակի գործունեության ռազմավարական ուղղություններից է զինվորական ծառայողների, զորակոչիկների և նրանց ընտանիքների  իրավունքների պաշտպանությունը։ Իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ներպետեկան գործիքներներից բացի Կազմակերպությունն օգտագործում է միջազգային իրավական և քաղաքական հարթակները՝ Հայաստանում համակարգային խնդիրները բարձրաձայնելու և առաջարկելու դրանց լուծման ուղղությամբ հնարավոր քայլերը։ 

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում մարդու իրավունքների համակագային խախտումները վերացնելու և իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու համար։ Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 9.2 կանոնը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ազգային ինստիտուտներին ներկայացնել տեղեկանքներ, որոնք վերաբերում են վճիռների կատարմանը Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո:

 

Կազմակերպությունը «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» ՄԻԵԴ վճռի կատարման առնչությամբ ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացրել է երկու հաղորդում 2023թ․ հոկետմբերի 24-ին և նոյեմբերի 16-ին։  Հաղորդումներով Կազմակերպությունն անդրադարձել է ՀՀ զինված ուժերում կյանքի իրավունքի և վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի շարունակվող խախտումներին, մատնանշել է դրանց պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև առաջարկել է ՀՀ իշխանություններին և ԵԽ Նախարարների կոմիտեին ուշադրություն դարձնել, ի թիվս այլնի, սպա-հոգեբանների ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում ժողովրդավարական վերահսկողության ապահովման համար՝ ռազմական օմբուդսմենի գրասենյակի ներդնմանը։ 

 

07․12․2023թ․ ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունել է որոշում՝  «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» խումբ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ։

 

Զինված ուժերում զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի վերացման հարցում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող գործությունների և զինծառայողների հոգեբանական աջակցության վերաբերյալ Կազմակերպության հաղորդումներով ներկայացված մտահոգությունները և խնդիրներն իրենց արտացլումն են գտել  07․12․2023թ․ ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման մեջ, որտեղ, ի թիվս այլնի, ընդհանուր միջոցառումների մասով Կոմիտեն առաջարկել է ՀՀ իշխանություններին կատարել ներքոնշյալ գործողությունները։ 

 

  • Տրամադրել վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի քննության մասին։

  • Հնարավորինս արագ զարգացնել զինված ուժերում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին անանուն հաղորդումների մեխանիզմի ստեղծումը և այդ մասին տեղեկացնել Կոմիտեին։ Զեկուցել Կոմիտեին Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համապատասխան գործողությունների կատարման վերաբերյալ։

  • Տեղեկատվություն տրամադրել զինծառայողների նկատմամբ ոտնձգությունների, ինչպես նաև զինվորական ղեկավարության կողմից նրանց նկատմամբ բռնության ենթարկելու և վատ վերաբերմունքի կանխարգելման նպատակային միջոցառումների մասին։

  • Քանի որ արդեն իսկ նախապատրաստվում է Ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման ռազմավարության նախագիծը,   Կոմիտեին տեղեկացնել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների, ընդունման ժամկետների և հետագա իրականացման համար նախատեսված քայլերի մասին, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն զինծառայողներին պատշաճ հոգեբանական գնահատում և աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։

  • Տեղեկատվություն տրամադրել առողջական լուրջ խնդիրներով անձանց զինվորական ծառայության զորակոչելը բացառելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին։

 

Կոմիտեն որոշել է վերսկսել գործերի քննարկումը ամենաուշը 2025 թվականին  Կոմիտեի DH նիստերից մեկում: Կոմիտեի ամբողջական որոշումը՝ ԱՅՍՏԵՂ։

 

ՀՔԱՎ գրասենյակը շարունակելու է հետևողական կերպով մշտադիտարկել ընդդեմ ՀՀ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման առնչությամբ Կոմիտեի կողմից ընդունված որոշումների կատարումը և զեկուցել Կոմիտեին կատարման ընթացքի մասին։ 

Դիտումներ՝ 474

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????