Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ԵՎ ԱՀ /ԼՂ/ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ Տեղեկանք

February 6, 2024

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | ԶԼՄ մշտադիտարկում | Իրավունքներ | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱՎ գրասենյակի կողմից ամփոփած տեղեկությունների համաձայն 2023 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ (մինչև 2023 թվականի հոկտեմբեր) զինված ուժերում գրանցվել է 83 զինծառայողի մահվան դեպք։

 

 

 

Մահվան 83 դեպքերի պատճառներն են.

 

  • 19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,
  • 17-ը՝ զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում,
  • 14-ը՝ ավտովթար,
  • 12-ը՝ առողջական խնդիրներ,
  • 10-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,
  • 7-ը՝ դժբախտ պատահար, (մեքենայի պայթյուն, պայթյուն ավտոտնակում, կայծակահարություն, ջրահեղձում, հոսանքահարում, թունավորում շմոլ գազից)
  • 4-ը՝ սպանություն։

 

Համեմատության համար նշենք, որ 2022 թ. գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ (մինչև 2023 թվականի հոկտեմբեր) զինված ուժերի 64 զինծառայողի մահվան դեպք, որից 

  • 17-ը առողջական խնդիրների պատճառով,
  • 17-ը՝ ավտովթարի,
  • 14-ը՝ hրադադարի ռեժիմի խախտման,
  • 6-ը՝ ինքնասպանության,
  • 6-ը՝ սպանության , որից 2-ը դիտավորյալ, 2-ը` մարտական ծառայության կանոնների խախտման, 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների (ԶՕԿ)՝ հետևանքով, 1 դեպք արձանագրվել է Կազմակերպության համար դեռևս անհայտ պայմաններում,՝
  • 2-ը՝ դժբախտ պատահարի (հոսանքահարում, ջրահեղձ),
  • 1-ը՝ զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման,
  • 1-ը՝ ականի պայթյունի։

 

2023 թ.-ին մահվան դեպքերի ընդհանուր թիվը 2022 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 30 %-ով։ 2022 թ. համեմատ 2023 թ. մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը աճել է 36 %-ով (14 և 19 դեպք համապատասխանաբար)։

 

Մտահոգիչ է զինված ուժերում դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքերի աճող թիվը։ 2022 թվականին դժբախտ պատահարների հետևանքով գրանցվել է զինծառայողների մահվան 2 դեպք, 2023-ին՝ 7 դեպք։

 

Ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերի թիվը 2022 թ. համեմատ աճել է 66 %-ով (6 և 10 դեպք համապատասխանաբար), առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազել է 29 %-ով  (17 և 12 դեպք համապատասխանաբար)։

 

Ինչ վերաբերվում է սպանություն որակված մահվան դեպքերին, ապա 2022 թ. սպանության դեպքերը եղել են 6-ը, 2023 թ. արձանագրվել է սպանության 4 դեպք: Նախորդ տարվա համեմատ սպանություն որակված մահվան դեպքերը նվազել են 33 %-ով

 

Ավտովթարի հետևանքով մահվան դեպքերի թիվը 2023 թ-ին 2022 թ-ի համեմատ նվազել է 18 %-ով։ Նշենք, որ նվազման այս ցուցանիշը պայմանավորված է 2023 թ. մահվան դեպքերի ընդհանուր թվի աճով, քանի որ 2022 և 2023 թվաականների ցուցանիշները բավականին մոտ են՝ 17 և 14 դեպք համապատասխանաբար։

 

2022 թ. զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման հետևանով մահվան 1 դեպք է արձանագրվել։ Մինչդեռ 2023  թվականին նույն պատճառով արձանագրվել է 17 զինծառայողի մահվան դեպք, որից մեկ միջադեպի՝ 2023 թ.   հունվարի 19-ինԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացան 15 ժամկետային զինծառայողներ։

 

Մանրամասները՝ ՏԵՂԵԿԱՆՔում։

Դիտումներ՝ 663

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????