June 4, 2024
Գործունեություն |
Կարողությունների զարգացում
Հրավիրում ենք հայտ ներկայացնել մասնակցելու դասընթացավարների պատրաստման ընտրական փուլին։
Մեկնարկել է «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի գործընկերությամբ և ՀՀ առողջապահության, ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համագործակցությամբ։
Ծրագրի առանցքային իրականացնողներից է Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան, որը այլ գործառույթներից զատ, կազմակերպելու է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների վերպատրաստումներ 2024-2026թթ․-ի ընթացքում։
ՀԱՀԱ-ի կողմից իրականացվող վերապատրաստումները նախատեսում են փուլային գործընթաց հետևյալ հաջորդականությամբ՝
Հոգեբան-դասընթացավարների պատրաստման համար մասնակցության հայտերի ընդունման փուլ, որի ընթացքում ընտրվելու է առավելագույնը 50 մասնակից։
2-օրյա վերապատրաստում, որի ավարտին 50 մասնակցից ընտրվելու է 25-ը։
6-օրյա վերապատրաստում, որին մասնակցելու են ընտրված 25 հոգեբանները, որոնք, որպես դասընթացավարներ, վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբաններին /ծրագրի բյուջեով նախատեսված ֆինանսավորման շրջանակում նշված դասընթացավարները տրամադրելու են վճարովի ծառայություններ ՀՀ բոլոր մարզերում/։
Հոգեբան-դասընթացավարների կողմից 2024-2026թթ․-ի ընթացքում, ըստ նախատեսված ժամանակացույցի, ՀՀ դպրոցների հոգեբանների վերապատրաստման իրականացում։
Վայրը՝ Երևան, «Իբիս Երևան Սենթր» հյուրանոց, Արարատ սրահ
Ժամանակահատվածը՝ 2 օր՝ 13․07․2024-14․07․2024
Առաջին օր՝ 10։00-18։00
Երկրորդ օր՝ 10։00-18։00
Խրախուսվում է մարզերում մասնագիտական գործունեություն իրականացնող հոգեբանների մասնակցությունը, հայտերը հաստատելու դեպքում հեռավոր մարզերից մայրաքաղաք տեղափոխումը և գիշերակացը իրականացվում է ծրագրի ֆինանսավորման շրջանակում։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ 25․06․2024
Մանրամասները գրանցման ձևում
Դիտումներ՝ 104