Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավունքներ | Համատեղ
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017թ. Նոյեմբերին, որըամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ից։
Համաձայնագիրն անդրադառնում է աշխատանքային իրավունքներին զբաղվածության, կրթության, հավասար հնարավորությունների, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների համատեքստում։
Այս համագործակցության ընթացքում կողմերը պիտի անդրադառնան հետևյալ հարցերին․
աղքատության կրճատում և սոցիալական համերաշխության ընդլայնում,
զբաղվածության քաղաքականություն՝ ուղղված արժանապատիվ աշխատանքային պայմաններով ավելի շատ և ավելի լավ աշխատատեղեր ստեղծելուն՝ այդ թվում՝ ստվերային տնտեսության և ստվերային զբաղվածության մակարդակը նվազեցնելու նպատակով,
աշխատաշուկային ուղղված ակտիվ միջոցառումների և զբաղվածության արդյունավետ ծառայությունների խթանում՝ աշխատաշուկաներն արդիականացնելու և աշխատաշուկայի կարիքներին համապատասխանություն ապահովելու համար,
առավել ընդգրկուն աշխատաշուկաների և սոցիալական ապահովության այնպիսի համակարգերի խթանում, որոնցում ներառված են անապահով անձինք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք և փոքրամասնությունների խմբերը ներկայացնող անձինք,
հավասար հնարավորություններ և ոչ խտրական վերաբերմունք՝ ուղղված կանանց և տղամարդկանց միջև հավասար հնարավորությունների ապահովմանը և կանանց և տղամարդկանց միջև հավասարության ընդլայնմանը, ինչպես նաև՝ սեռի, ռասայական կամ էթնիկ ծագման, կրոնի կամ դավանանքի, հաշմանդամության, տարիքի կամ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ պայքարին,
սոցիալական քաղաքականություն՝ ուղղված սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը և սոցիալական պաշտպանության համակարգերի արդիականացմանը՝ որակի, հասանելիության և ֆինանսական կայունության առումով,
սոցիալական գործընկերների մասնակցության ընդլայնում և սոցիալական երկխոսության խթանում, այդ թվում՝ համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի հնարավորություններն ամրապնդելու միջոցով,
աշխատավայրում առողջության և անվտանգության խթանում, և
կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խթանում։
Պիտի խրախուսվի համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մասնավորապես՝ սոցիալական գործընկերների (Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի) ներգրավումը։
Կողմերը պետք է խթանեն կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը և խրախուսեն բազմազգ ձեռնարկությունների համար միազգայնորեն ընդունված պատասխանատու գործարար գործելակերպը։
Այս պարտավորությունների կատարման համար պիտի իրականացվի կանոնավոր երկխոսություն և օրենսդրության մոտարկում։
Ավելին ԱՅՍՏԵՂ։