Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդը» դիտարկում է Վրաստանի ընտրությունները

October 25, 2024

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Ընտրական գործընթաց | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Նորություններ

«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ու «Իրազեկ քաղաքացիների միավորման», դիտորդական առաքելություն է իրականացնելու վաղը՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրություններում: 

 

Առաքելության կազմում են հայաստանյան 18 դիտորդներ, որոնք քվեարկությանն ու հաշվարկին հետևելու են 9 խմբերի կազմով: Նախքան ընտրությունները, դիտորդները հանդիպել են թե՛ Վրաստանում հավատարմագրված այլ միջազգային ու տեղական առաքելությունների ներկայացուցիչների և թե՛ Վրաստանի կենտրոնական ընտրական վարչակազմի ղեկավարության հետ:

 

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, ինչպես և Հայաստանում, գլխավոր (միակ) համապետական ընտրություններն են: Այս անգամ դրանք կայանալու են ամբողջությամբ համամասնական ընտրակարգով, որի արդյունքում Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են օրենսդիրի 150 պատգամավորների:

Դիտումներ՝ 31

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????