Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, 2011 թվականից սկսած, դիտարկում է զանգվածային լրատվության միջոցներով և պետական մարմինների ինտերնետային էջերով հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հրապարակված նյութերը՝ նշված ոլորտի նկատմամբ պետության և հասարակության վերաբերմունքի, առկա միտումների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող (այսուհետ՝ ՀԱԽՈւ) անձանց իրավունքների պաշտպանության վիճակը բացահայտելու նպատակով:
Սույն տեղեկանքում Կազմակերպությունը ներկայացնում է հերթական ուսումնասիրության արդյունքները 2015 թ. հրապարակված նյութերի հիման վրա։
2015 թ. դիտարկվել է 561 նյութ, որոնք հրապարակվել են ինտերնետային 16 էջերով՝ moh.am, mlsa.am, police.am, genproc.am, news.am, a1plus.am, lragir.am, 168.am, 7or.am, slaq.am, ilur.am, galatv.am, armlur.am, 1in.am, operativ.am, hhpress.am:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ