Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանի քաղաքացին կալանավորված է «Ռուսաստանի դեմ վարձկանության և հավաքագրման» համար

November 7, 2024

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանի քաղաքացուն Ռուսաստանում մեղադրում են ռուս - ուկրաինական պատերազմում վարձկանության և հավաքագրման հոդվածներով: Արմեն Բալյանը, որի տարիքը չի հաղորդվում, ձերբակալվել է հոկտեմբերին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։

 

ՌԴ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրության հետ մեկտեղ լուսանկար է հրապարակել, դատելով դրանից՝ նա միջին տարիքի տղամարդ է։ Բալյանը, ռուս իրավապահների պնդմամբ, ընդունել է մեղքը։

 

«Խիստ տարօրինակ է այն հանգամանքը, որ փաստորեն անձը, որը մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության կողմից սանձազերծված ագրեսիայի, ազատ, կամ մտածում է, կամ մտածել է, որ կարող է ազատ մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Ըստ ռուսական կողմի՝ Բալյանը պատմել է, որ 2022 թվականից Մոլդովայի տարածքով հասել է Ուկրաինա, գումարի դիմաց կռվել Դոնեցկում և Լուգանսկում, վնասվածքներ ստացել։ Իրավապահներն այժմ փորձում են պարզել նաև, թե երկու տարի պատերազմում իրենց դեմ կռված հայ տղամարդն ինչո՞ւ է փորձել մուտք գործել Ռուսաստան։

 

Սաքունցը հետևում է Հայաստանի քաղաքացու քրեական գործին։ Տարակուսած է՝ Ուկրաինայի համար կռիվ տված տղամարդն ինչո՞ւ պետք է փորձեր մուտք գործել Ռուսաստան՝ իմանալով, թե իրեն ինչ է սպասում այդ երկրում։

 

«Ի սկզբանե ունեմ կասկած՝ հիմնավոր կասկած, Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության, նաև նման տեղեկությունների ձեռքբերման հնարավորության կամ դրանց իսկության վերաբերյալ ունեմ խիստ կասկածներ: Իրենց իրավապահ մարմինների գործելակերպը ամենևին էլ օբյեկտիվ հիմքերի հիման վրա քրեական գործ հարուցելը չէ, այլ ուղղակի ըստ քաղաքական նպատակահարմարության քրեական գործերի հարուցում», - ընդգծեց իրավապաշտպանը:

 

Նա կասկածի տակ է դնում Բալյանի ինքնախոստովանական ցուցմունքը. - «Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից որևէ տեղեկատվությունը ես հալած յուղի տեղ չեմ կարող [ընդունել], չեմ կարող համարել, որ դրանք օբյեկտիվ են, որովհետև իրենք գործում են հակաիրավական ոճով: Էնպես որ, էդ ցուցմունքներն էլ կարող են ձեռք բերված լինել բռնությունների ներքո»:

 

Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի, Բալյանին մեղադրանք է առաջադրվել ձերբակալումից առաջ՝ հեռակա՝ օգոստոսին։ Իսկ հոկտեմբերին արդեն նրան հայտնաբերել ու դատարանի որոշմամբ կալանավորել են։ Բալյանի կամ նրա ներկայացուցիչների դիրքորոշման մասին այս պահին ոչինչ հայտնի չէ։

 

Իսկ Հայաստանի պետական կառույցներն առայժմ չեն արձագանքել։ «Ազատություն»-ը Արտգործնախարարությանը հարցրել է՝ արդյոք կապվե՞լ են ռուսական կողմի հետ և ճշտել Բալյանի ձերբակալության մանրամասները, արդյո՞ք Հայաստանի քաղաքացին իրավական պաշտպանության կարիք ունի։ Մեր այս հարցերին դեռ չեն արձագանքել։

 

Իրավապաշտպան Սաքունցի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն առաջին հերթին պետք է դիմի ռուսական կողմին՝ Բալյանի ինքնության, գործի վերաբերյալ մանրամասներ ստանալու, իսկ Ուկրաինայից պետք է ստանա մեկ հարցի պատասխան՝ արդյո՞ք Հայաստանի քաղաքացին իսկապես մասնակցել է ռուս - ուկրաինական պատերազմին։ Միջպետական պայմանագրերով՝ Ռուսաստանում մեղադրվող Հայաստանի քաղաքացին կարող է հայրենիք տեղափոխվել միայն դատապարտվելուց հետո՝ այստեղ պատիժը կրելու պայմանով։

 

Ռուսաստանյան դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում Հայաստանի քաղաքացուն սպառնում է 12-ից մինչև 18 տարվա ազատազրկում:

Դիտումներ՝ 10

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????