Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ
Մենք` ներքոստորագրյալներս, հայտնում ենք մեր աջակցությունը օրենսդրական նախագծին, որով
նախատեսվում է աշխատանքային ժամերի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ, իսկ շաբաթական` 40-ից 35
ժամ։ Այս նախաձեռնությունը կարեւոր է աշխատողների արժանապատիվ աշխատանքի իրավունքի
ամրապնդման տեսանկյունից՝ առաջնահերթություն տալով աշխատողների առողջությանն ու բարեկեցությանը։
Արժանապատիվ աշխատանքի իրավունքի ճանաչում
Արժանապատիվ աշխատանքը ժողովրդավարության եւ սոցիալական արդարության անկյունաքարն է։
Աշխատանքային ժամերի կրճատման այս նախագիծը հաստատում է այն սկզբունքը, որ աշխատանքը պետք է
լինի բավարարության աղբյուր եւ ոչ թե հյուծվածության պատճառ։ Այն ճանաչում է, որ աշխատողները
պարզապես տնտեսության արհեստական մաս չեն, այլ անհատներ են, որոնք արժանի են հարգանքի եւ
անձնական զարգացման, հանգստի համար ժամանակ ունենալու։
Գերհոգնածության հաղթահարում
Հետազոտությունները մշտապես ցույց են տալիս, որ երկար աշխատանքային ժամերը հանգեցնում են
արտադրողականության նվազման, այրման (burnout) բարձր մակարդակների եւ առողջական խնդիրների։
Աշխատանքային գերբեռնվածությունը նվազեցնում է արդյունավետությունը եւ տնտեսական զարգացման
խթանները։ Աշխատանքային ժամերի կրճատման շնորհիվ Հայաստանը կզարգացնի նաեւ արժանապատիվ
աշխատանքային մշակույթ, որն առաջնահերթություն է տալիս արդյունավետությանը, արժանապատիվ
աշխատանքային պայմաններին, անձնական առաջնահերթությունները հարգելուն։
Առողջություն եւ բարեկեցություն՝ որպես առաջընթացի հիմք
Առողջ աշխատուժը ավելի դիմացկուն և նորարար է։ Աշխատանքային ժամերի կրճատումը կապված է
ֆիզիկական եւ հոգեկան առողջության բարելավման, առողջապահական ծախսերի նվազեցման եւ ավելի
ներգրավված ու բավարարված աշխատուժի հետ։ Այս նախագիծը երկարաժամկետ ներդրում է հայաստանցի
աշխատողների բարեկեցության համար եւ ստեղծում է հիմքեր ավելի բարենպաստ աշխատանքային
պայմանների համար։
Աշխատանք-կյանք հավասարակշռություն
Աշխատանքի եւ անձնական կյանքի հավասարակշռությունը կենսական նշանակություն ունի բարեկեցիկ
ընտանիքների համար։ Այս նախաձեռնությունը կտրամադրի աշխատողներին ավելի շատ ժամանակ՝
ընտանիքի, կրթության եւ անձնական զարգացման համար՝ ամրապնդելով սոցիալական
համախմբվածությունն ու կյանքի որակը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Կրթություն եւ համերաշխություն» արհմիություն
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ