2024թ․-ին Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովը (ICMP) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը։ Ըստ զեկույցի Հայաստանում անհայտ կորածների թիվն անցնում է 1000-ը։ Մասնավորապես՝
ԴՆԹ նմուշառումների քանակը՝
Ըստ ICMP-ի Հայաստանում անհայտ կորած անձանց առնչվող հիմնական մարտահրավերն են՝
Հայաստանը չունի համապարփակ օրենսդրություն, որը վերաբերում է անհայտ կորածներին և նրանց ընտանիքներին։
* Բացակայում է անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության կառավարման կենտրոնացված, ինտեգրված տվյալների համակարգը:
* Հաստատությունների միջև համակարգումը արդյունավետ չէ, ինչն էլ հանգեցնում է ձգձգումների:
* Դատաբժշկական և ԴՆԹ-ների վերականգնման հնարավորություններ բավարար չեն, մասնավորապես սահմանափակ են փորձաքննությունները՝ խառնված կամ այրված մնացորդների հետ աշխատելու համար:
* Ընտանիքները հաճախ բախվում են տեղեկատվության, իրավական և սոցիալական աջակցություն ստանալու դժվարությունների:
* Ընտանիքների կողմից նույնականացման արդյունքները վերանայելու կամ վիճարկելու մեխանիզմները բավարար չեն:
* Բացակայում է Ադրբեջանի հետ արդյունավետ համագործակցությունը որոնողական և վերականգնողական աշխատանքների համար.
* Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ-ի պրոֆիլները համեմատելու անկախ մեխանիզմ չկա։
Առաջարկություններ
Ներդնել տվյալների կենտրոնացված համակարգ, ինչպիսին է ICMP-ի Տվյալների ինտեգրված կառավարման համակարգը (iDMS)՝ տվյալների արդյունավետ մշակման, դրանց հետևելու և հաղորդակցության համար:
2004 թ․-ից ՀՔԱՎ գրասենյակը զբաղվում է անհայտ կորած անձանց խնդիրներով, պայքարում, որ «Անհայտ կորածի մասին» օրենքն ընդունվի։ Հաշվի առնելով հակամարտության սրման մշտական վտանգը՝ ՀՔԱ Վանաձորի գնասենյակը 2000-ականներին նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ։
Առաջարկված օրենքի նախագծով նախատեսվում էր անհայտ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվեր անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռքբերմամբ։ Օրենքի նախագիծը ենթադրում էր նաև անհայտ կորածի հարազատների հանդեպ պարտավորությունների ստանձնում և անհայտ կորչելու հանգամանքների քննություն։
«Անհայտ կորածի մասին» Օրենքի նախագծի ներկայացումից (2011 թ.) միայն 13 տարի անց Հայաստանի Հանրապետությունը գործուն քայլեր ձեռնարկեց Օրենքի նախագծի ընդունման ուղղությամբ։ 2024 թ. մայիսին ՀՀ արդարադատության նախարարությունը Կազմակերպությանը տրամադրեց «Անհայտ կորած անձանց վերաբերյալ» օրենքի հայեցակարգը:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության, Օրենքի նախագծի մշակումը ամփոփման փուլում է։
Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) կողմից 2024թ․-ին հրապարակած զեկույցում տեղ գտած խնդիրները ՀՔԱՎ գրասենյակը բարձրաձայնում է շուրջ երկու տասնամյակ։ Գրասենյակը, ելնելով պետության կողմից իր քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության ապահովման և դրանց վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից, իրականացրել է 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների, նրանց ընտանիքների խնդիրների բացահայտում և վերլուծություն, որի միջոցով անդրադարձել է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրներին, պետության կողմից իրականացվող քայլերին:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տվեցին, որ