Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՊՆ-ն բանակային մահերի մեջ մեղադրում է «տղայական բարքերը»

January 23, 2025

Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչ մարտական պայմաններում մահերի աճի համար մեղավոր է համարում բոլորին՝ բանակ ճանապարհողներին, դպրոցը, տղայական բարքերը, քրեական ենթամշակույթը, թմրանյութերը, դժվարություններին դիմակայելու մարդկային ուժը, հանրային պատկերացունները։ 

 

«Որպես ՊՆ նախարար՝ սա իմ հարցն էլ է, բայց միայն իմ հարցը չէ», – ասել է նա լրագրողի հարցին ի պատասխան 2024 թվականը ամփոփող ասուլիսի ժամանակ։ Նախարարը հորդորել է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել «օրինակ՝ քրեական ենթամշակույթի, տղայական պատկերացումների» նկատմամբ։

 

Սա նոր միտք չէ։ Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ էր սիրում կրկնել, որ բանակը հասարակության հայելին է, բանակային բարքերն էլ ժողովրդի ծոցից են դուրս եկել։ Պապիկյանը՝ որպես ապացույց, որ խնդիրը բանակի մեջ չէ, հիմա էլ 2022-ին իրականացված ինչ-որ ուսումնասիրություն է վկայակոչում, ասել է թե՝ զորակոչիկների շրջանում քիչ չեն նաև «երբևէ թմրանյութ օգտագործածները»։

 

Իրավապաշտպանները բանակի գլխավոր պատասխանատուի նման գնահատականները մտահոգիչ են համարում։ 

 

«Բայց փաստն այն է, որ բարքերի պատճառով երեխան դպրոցում չի մահացել։ Ինչո՞ւ է մահացել բանակում։ Ինչու են բարքերի հետևանքով մահանում բանակում, որտեղ անձը պետության հոգածության տակ է, որտեղ կարգ ու կանոնի պայմաններ պիտի լինեն, որ որևէ մեկը չկարողանա մյուսին ճնշել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Մովսեսյանը։ 

 

2024 թվականի ընթացքում բանակում գրանցվել է 40 մահվան դեպք, որոնցից 36-ը ոչ մարտական պայմաններում։ 

 

Նախարարը միայն բանակային սպանություններն ու ինքնասպանություններն իր անձնական մարտահրավերն է համարում։ Բանակային մահերի մյուս պատճառներին՝ պարբերական վթարներ, դժբախտ պատահարներ, նախարարը հարկ էլ չի համարում անդրադառնալ։ 

 

Պաշտոնական գնահատմամբ՝ անցյալ տարի 5 զինվորի մահ է գրանցվել առողջական պատճառներով, 13 մահ՝ ավտովթարից, 5՝ այլ դժբախտ պատահարից, մեկ մահ՝ հրդեհից, 9-ը՝ ինքնասպանություն և 3՝ սպանություն։ 

 

Ըստ իրավապաշտպան Մովսեսյանի՝ բոլոր մահվան դեպքերը պիտի քննվեն։ Առողջական խնդիրներով մահերի դեպքում հարցեր են առաջանում զորակոչի կազմակերպման հետ կապված, պայմանագրայինների մահերի դեպքում՝ արդյոք զինվորականները ստուգումներ և բուժումներ են ստացել։ Վթարների դեպքերը նույնպես պետք է քննվեն՝ հասկանալու համար, արդյոք ՊՆ հատկակցրած մեքենաները սարքին են եղել, արդյոք անվտանգության վերահսկողություն եղել է։ 

 

«Մենք ունեցել ենք դեպքեր, երբ զինծառայողը վթարի է ենթարկվել ոչ սարքին մեքենա վարելիս»,- ասել է Մովսեսյանը։

 

Կառավարությունը ժամանակ առ ժամանակ կրճատում է հիվանդությունների ցանկը, որոնց հիմքով մարդիկ ազատվում են պարտադիր ծառայությունից։ Դեկտեմբերին կրճատել են նաև առողջական խնդիրների հիմքով տարկետում ստանալու հնարավորությունները։

 

Պապիկյանը ձեռքբերում է համարել, որ այս փոփոխությունների շնորհիվ մեկ հինգերորդով ավելացել է ամառային զորակոչիկների թիվը։ 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող։ Մահերի 18 տոկոսը ինքնասպանություն է որակվել, 10 տոկոսը՝ սպանություն։ Ընդ որում, 2018-2023 թվականներին ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը բանակում ավելացել են 29 տոկոսով՝ նախորդ վեց տարիների համեմատ։

Դիտումներ՝ 4

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????