Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը հաստատել է ԼՂ երկու ընտանիքի իրավաբանական նշանակություն ունեցող կարևոր փաստեր

February 7, 2025

Գործունեություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Նորություններ

ՀՔԱՎ գրասենյակը 2023թ․-ի նոյեմբերից տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Մինչ օրս անվճար իրավախորհրդատվություն է ստացել գրեթե 2000 արցախցի։ Իրավախորհրդատվության արդյունքում, արձանագրված խնդիրների շրջանակներում տարբեր պետական մարմիններ է ուղարկվել 450-ից ավելի գրություն։ 

 

ՀՔԱՎ գրասենյակի և կազմակերպության իրավաբան Ալբերտ Նալբանդյանի ջանքերով երկու դատական գործով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող կարևոր փաստեր, որոնք հետագայում հիմք կհանդիսանան քաղաքացիության անխոչընդոտ ստացման, ապա բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար։

 

Առաջին դատական գործի շրջանակներում ՀՔԱՎ-ը իրավաբանական նշանակություն ունեցող՝ երեխայի սերման փաստը հաստատելու պահանջ է ներկայացրել դատարան։  ԼՂ-ի քաղաքացի Մ․Ե․-ն 2022թ-ից փաստացի գտնվել է ամուսնական հարաբերությունների մեջ, սակայն ամուսնությունը պետական գրանցում չի ստացել: 2023 թվականի մայիսին Մ․Ե․-ի ամուսինը գտնվել է մարտական դիրքերում, որտեղ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչին էլ հաջորդել է սրտի կանգ, և վերջինս մահացել է։ 2024 թվականի հունվարին ՀՀ-ում ծնվել է Մ․Ե․-ի որդին: Երեխայի հայրությունը չի որոշվել Մ․Ե․-ի ամուսնության գրանցված չլինելու պատճառով։ Երեխայի հայրության ճանաչման համար Մ․Ե․-ն  դիմել է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալություն, սակայն ստացել է մերժում՝  հիմքով, որ վերջինիս ներկայացրած փաստաթղթերը բավարար չեն հայրության փաստը ճանաչելու համար:

 

Քանի որ երեխայի հայրության փաստը իրավական եղանակով ձևակերպված չէր, Մ․Ե․-ի ընտանիքը չի կարողացել օգտվել ՀՀ պետական նպաստներից և զինծառայողի ընտանիքի անդամներին ցուցաբերվող աջակցություններից:

 

2024թ․ դեկտեմբերին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԱՎ-ի ներկայացրած պահանջը՝ Մ․Ե․-ի որդու հայրության փաստը ճանաչվելով։ 

 

Երկրորդ դատական գործի շրջանակներում ևս ՀՔԱՎ-ը դատարան է դիմել իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջով։ Կազմակերպություն դիմած ԼՂ քաղաքացի Թ․Լ․-ն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է՝ այնտեղ թողնելով մի շարք փաստաթղթեր, որոնք Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական այլ գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են։ Մասնավորապես, Թ․Լ․-ին անհրաժեշտ էր ծնողի մահվան վկայականը։ ՀՔԱՎ-ի իրավաբան Ալբերտ Նալբանդյանը դիմել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Թ․Լ․-ի ծնողի մահվան պատճենի վկայականը ստանալու հայցով։ Հայցը բավարարվել է։

 

ՀՔԱՎ գրասենյակը շարունակում է  տրամադրել անվճար իրավաբանական աջակցություն ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Իրավական աջակցություն ստանալու համար  զանգահարեք`

 

094042268

094962324

011242268

077342268

Դիտումներ՝ 49

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????