March 11, 2025
Գործունեություն |
Փակ և կիսափակ հաստատություններ
Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան` Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ մշակում են «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի հոգեկան առողջության ոլորտում ՀՀ առկա իրավակարգավորումները համապատասխանացնել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով հռչակված ընդհանուր սկզբունքներին և մոտեցումներին:
Նոր օրենքը պետք է ապահովի բնակչության հոգեկան առողջության պահպանման արդյունավետ մեխանիզմներ, ստեղծի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության, հնարավորությունների հավասարության և խտրականության բացառման արդյունավետ կառուցակարգեր:
Դիտումներ՝ 4