Մարտի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Ոստիկանական խոշտանգումներ Լոռիում. երիտասարդին ծեծի են ենթարկել խոստովանություն կորզելու համա՞ր» թեմայով քննարկում։ Քննարկմանը մասնակցել են
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
ՀՀ քննչական կոմիտեի Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը և
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը