Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերում» կլոր սեղան-քննարկում

April 22, 2025

Հրապարակումներ | Նորություններ

2025թ․ ապրիլի 11-12-ին ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Նազելի Մովսեսյանը ներկա են գտնվել Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF)  նախաձեռնությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերում» կլոր սեղան-քննարկմանը։  

 

Զինծառայողների նկատմամբ վատ, արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի արգելքի համատեքստում քննարկման ընթացքում բազմիցս անդրադարձ կատարվեց «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» խումբ գործերի առնչությամբ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից 2023 թ ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականներին։ 

 

Քննարկմանը ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն անդրադարձավ ՀՀ զինված ուժերում առկա մի շարք խնդիրների, առանձնակի շեշտելով զինծառայողներին որպես համազգեստով քաղաքացի դիտարկելու և վերջիններիս իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը։ 

 

Ա․ Սաքունցն առանձին և մանրամասնորեն ներկայացրեց նաև զորակոչի ընթացքում մարդու իարվունքերի խախտումների վերաբերյալ խնդիրները, որոնք տարիներ շարունակ ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում  և բարձրաձայնում է։ Մասնավորապես՝   

 

  • Առողջական լուրջ խնդիրներ ունեցող զորակոչիկներին ծառայության համար պիտանի ճանաչելը, 
  • Նախկինում զինծառայության հետ ոչ համատեղելի համարվող հիվանդությունների ցանկի կրճատման տենդենցը, 
  • Զորակոչինկների՝ իրենց սեփական միջոցներով հետազոտություններ անցնելու արհեստական խոչընդոտները։ 

 

Զորակոչի ընթացքում Կազմակերպության արձանագրած  բոլոր խնդիրները՝ ԱՅՍՏԵՂ։ 

Դիտումներ՝ 3

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????