Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ի աջակցությամբ պաշտպանվել է քաղաքացու խախտված աշխատանքային իրավունքը

May 1, 2025

Հաջողության պատմություններ

2025թ․-ի հունվարին Թ․Մ․-ն իր աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Վերջինս կարգապահական տույժի էր ենթարկվել X համայնքի համայնքապետի կողմից՝ իբրև թե աշխատանքային պարտականությունները չկատարելու պատճառով։ Տրված տույժը թվով երկրորդն էր, և ևս մեկը ստանալու դեպքում Թ․Մ․-ն աշխատանքից կազատվեր։ 

 

Համայնքապետը պատճառաբանել էր տույժի կիրառումը իր տված հանձնարարականները չկատարելով, մինչդեռ Թ․Մ․-ն հանձնարարականններ չէր ստացել, քանի որ այդ ժամանակահատվածում գտնվել էր արձակուրդում և պատշաճ կերպով չէր տեղեկացվել հանձնարարականի վերաբերյալ։  

 

ՀՔԱՎ գրասենյակը և Կազմակերպության իրավաբան Սամսոն Գալստյանը 2025թ․-ի հունվարից ստանձնել են Թ․Մ․-ի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը․ Հայցադիմում է ներկայացվել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը ապրիլի 28-ին վճիռ է կայացրել, որով՝ անվավեր է ճանաչել համայնքապետի որոշումը։ Վերոնշյալ որոշումը ոչ իրավաչափ էր, կայացվել էր Սահմանադրության և օրենքների խախտումներով։  Մասնավորապես՝ 

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն՝ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության: 

 

Դիտումներ՝ 21

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????