Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինվորի մահվան դեպքը չհայտնելը հին պրակտիկայի շարունակությունն է. Արթուր Սաքունց

February 11, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Զինվորի մահվան դեպքի մասին չհայտնելը հին պրակտիկայի շարունակությունն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

«Եթե դուք տեսել եք զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ մեր տեղեկանքը, ոչ միայն այս տարի, այլև նախորդ տարիներին, ոչ բոլոր մահվան դեպքերի մասին են հաղորդել: Այնպես չէ, որ սա նորություն է»,- նշեց Արթուր Սաքունցը:

 

Իրավապաշտպանի կարծիքով՝ զինծառայության հետ կապված բոլոր մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկությունը պետք է հրապարակվի:

 

«Պետության կողմից կյանքի իրավունքի պաշտպանությունը ենթադրում է ոչ միայն օբյեկտիվ քննություն մահվան ամեն մի դեպքով, այլ նաև դրա մեջ է մտնում հանրության իրազեկումը: Դա հանրային  նշանակության ինֆորմացիա է: Նախորդ տարիներին գոյություն ունեցող մոտեցումն արմատապես պետք է փոխվի, և մահվան յուրաքանչյուր դեպքի մասին պետք է հայտարարվի»,- ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:

 

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել: Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել համապատասխան կառույցներին։

 

Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին. «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը:

 

Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:

 

ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը: 

 

tert.am

Դիտումներ՝ 795

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????