Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ԱԱԾ-ն պետք է հրապարակի տեղեկություններ կոնկրետ այս գործի վերաբերյալ». Արթուր Սաքունց

February 27, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածված տեղեկության մեջ կա մի քանի «մանր» մեղմ ասած անճշտություն: Նախ մեկ հոգի է ձերբակալված: Եկրորդ՝ ծառայում են ոչ թե եղբայրներ, այլ հորեղբոր տղաներ: Եվ վերջապես՝ վերնագիրն ակնհայտ չի համապատասխանում նույնիսկ տեքստի բովանդակությանը:

 

Բայց, մի քանի հարցեր:

 

Հարց առաջին՝ ԱԱԾ-ն պետք է անպայման հրապարակի տեղեկություններ կոնկրետ այս գործի վերաբերյալ, թե ինչո՞ւմ է մեղադրվում ՊՎԾ-ի վարչության պետը:

 

Հարց երկրորդ՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ թավշյա հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայության որևէ աշխատակցի կողմից կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ բացահայտում չի եղել: Հանկարծ չասեք, թե հրեշտակներ են ԱԱԾ-ի բոլոր ծառայողները:

 

Հակառակ պարագայում, այնպիսի տպավորություն եք ուզում ստեղծել, թե նախկին կոռուպցիոն համակարգի պխայմաններում ԱԱԾ-ն մնացել էր սրբերի դարբնոցը: Նման իրողությունը, կամ ավելի ճիշտ չփոփոխված իրողությունը, մեղմ ասած վիրավորանք է ողջամտության նկատմամբ:

 

Եվ վերջապես հարց՝ կամ ավելի ճիշտ պնդում երրորդ, արդյո՞ք ԱԱԾ-ն չի դառնում սուպերվարչապետական կառավարման սուպեր պետական մարմին: ԱԱԾ-ն անպայման, առանց հապաղման, պետք է դուրս բերվի Կառավարության ենթակայությունից և ձևակերպվի որպես անկախ պետական մարմին և սահմանվի անմիջական պառլամենտական արդյունավետ վերահսկողություն նրա նկատմամբ: Այս մասին, բազմիցս ենք պահանջել, հայտարարել, հիմնավորել, առաջարկել: Անվերահսկելի ու սուպեր պետական ինստիտուտները չեն կարող գոյություն ունենալ ժողովրդավարական և իրավական պետությունում, որտեղ պետք է իրացված լինի իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը»:

 

mamul.am

Դիտումներ՝ 721

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????