Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ապրիլյան ցույցերի մասնակցի գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են գնահատվել

April 15, 2019

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հավաքների և միավորման ազատության իրավունք | Հրապարակումներ | Նորություններ

2018թ. ապրիլի 19-ին Երևանի Արշակունյաց փողոցից բերման ենթարկված Ս․ Պողոսյանի հայցը 2019թ․ մարտի 21-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է և ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել։

 

Ս․ Պողոսյանի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը Ս․ Պողոսյանին բերման ենթարկելու և սահմանված ժամկետից ավել ոստիկանության բաժնում պահելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով դատարան է դիմել 2018թ․ նոյեմբերին։

 

Նա նշել է, որ Ս․ Պողոսյանը առանց օրենքով նախատեսված հիմքերի է բերման ենթարկվել և ոստիկանության բաժնում պահվել է սահմանված 3 ժամից ավելի՝ ժամը 12։30-17։00։ Դրանով խախտվել են նրա՝ հավաքների ազատության և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։

 

ՀՀ ոստիկանությունը, սակայն, հայցադիմումի պատասխանում չի ընդունել հայցվորի պնդումները։ Նշել է, որ Ս․ Պողոսյանը սահմանված ժամից ավել է պահվել ոստիկանության բաժնում, բայց ոչ դա, ոչ էլ ոստիկանների մյուս գործողությունները ոչ իրավաչափ չեն եղել։ ՀՀ ոստիկանությունը այս մեկնաբանություններն է տվել ոստիկանների բոլոր գործողությունների համար։ Հայցադիմումի պատասխանում, մասնավորապես, նշել են, որ «մի փոքր չեն պահպանվել» ժամկետները, բայց և դա անօրինական չեն համարել՝ մեկնաբանելով, թե մեծ թվով անձինք են նրա հետ բերման ենթարկված եղել, և հնարավոր չի եղել բոլորին սահմանված ժամկետներում ազատ արձակել։ Իսկ բերման ենթարկելու գործողությունների մասով նշել են, թե կատարվել է «իրավաչափ միջամտություն», քանի որ ըստ պատասխանողի՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար են բերման ենթարկել։ Վարչական մարմնի այն պնդման առնչությամբ, թե իբր այդ օրը բաժնում մեծ թվով անձինք են եղել, և վարչական մարմինը չէր կարող հասցնել, պետք է նշել, որ բերման ենթարկված անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները չպետք է խախտվեն միայն այն հիմքով, որ վարչական մարմինը ծանրաբեռնված է, կամ այդ օրը մեծ թվով անձինք են բերման ենթարկվել` այն էլ առանց համապատասխան հիմքերի առկայության:

 

Վարչական դատարանն իր վճռում արձանագրել է,  որ ոչ ոստիկանության պահանջի, ոչ էլ դրա օրինական լինելու մասին որևէ ապացույց դատարան չի ներկայացվել, այսինքն՝ «Վարչական ձերբակալման վերաբերյալ» արձանագրության մեջ նշված հիմքերը դատարանում չեն ապացուցվել։ Հետևաբար՝ բերման ենթարկելու անհրաժեշտ հիմքեր ոստիկանները չեն ունեցել և գործել են ոչ իրավաչափ։

 

Ինչ վերաբերում է ոստիկանության բաժնում սահմանված 3 ժամից ավել պահելուն, դատարանը հղում է կատարում հենց պատասխանողին, որը դատաքննության ընթացքում ընդունել է այդ փաստը։ Իսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, որը կարող է սահմանափակվել միայն օրինական նպատակի դեպքում։ Այդ նպատակը այս դեպքում չի եղել, և անձին օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելը դարձել է ոչ օրինական։

 

Դատարանը հաստատված է համարել 3 ժամից ավել բերման ենթարկվածի կարգավիճակում պահելու փաստը և այս մասով ևս ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ է ճանաչել։

 

Իր վճռում դատարանն ընդգծել է, որ «Ոստիկանությունը օրենքով սահմանված իր լիազորությունները իրականացնելիս ամեն դեպքում կաշկանդված է մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով և ազատություններով»։

 

Դիտումներ՝ 1363

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????