Մինչև դեկտեմբերի 9-ը փաստացի մենք ունեցել ենք երկու իշխանություն, մենք ընդամենը 3-4 ամիս ունենք դիտարկելու համար, թե ինչ է արվել, սակայն կոռուպցիոն խոշոր բացահայտումներ ունեցանք արդեն անցյալ տարվանից, թեև այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան և սելեկտիվ ընտրության տպավորություն է թողնում։
Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Անդրադառնալով իրավապահների կողմից կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու ձեռնարկված միջոցներին՝ Սաքունցը նկատեց․ «Ինձ համար հասկանալի չէ Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, բայց ոչ Տիգրան Սարգսյանի՝ կիպրոսյան օվշորի հետ կապված քրեական հետապնդումը։
Կամ նույն Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրգործ, բայց «Նաիրիտ» գործարանի հետ կապված չկա որևէ քրեական հետապնդում, նույնը նաև կարելի է ասել գազի սպասրկման գրասենյակների հետ կապված»։
Մանրամասները՝ տեսանյութում։