Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Երբ ապօրինի հարստությունը օգտագործվում է որպես քաղաքական կապիտալ, վստահելի պետություն չի լինելու

May 24, 2019

Տեսադարան

Անցումային արդարադատության մասին խոսելիս նախ պետք է հիշենք պետության զավթվածության հարցը: Այս դահլիճում կան մարդիկ, որոնք երեք նախագահների օրոք էլ ունեցել են խնդիրներ արդարադատության հետ, և ես գտնում եմ, որ մենք չպետք է ունենանք 4-րդ իշխանություն, որի ժամանակ էլ լինեն  քաղաքական հետապնդումներ, պետության զավթում կամ անարդարություն։

 

Այս մասին այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ իր ելույթում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ «Վստահելի պետություն ունենալու համար պետք է ձևավորվեն վստահելի մարմիններ․ առաջինն ունենք՝ Ազգային ժողով և Կառավարություն, հիմա մնում է արդարադատություն, բայց հարց է առաջանում՝ արդյոք միայն արդարադատությունը։ Ես գտնում եմ, որ հիմնարար վստահության սկզբունքի ակունքը իշխանության տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովումն է։ Վստահեցնում եմ սահմանադրական և օրենսդրական այնպիսի մեխանիզմներ են դրված եղել, որոնք թույլ չեն տվել իշխանություն ձևավորել․ երկիրը հենց օրենսդրական մակարդակով  է զավթված եղել, այլ պատճառով  շատ կարևոր է փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը»,- ասաց  Սաքունցը։

 

Վերջինս նշեց, որ վստահելի պետություն չի լինելու, քանի դեռ ապօրինի հարստացման հիմքով ձեռքբերված ռեսուրսները գտնվում են մարդկանց ձեռքին, որոնք կարող են քաղաքական կապիտալն օգտագործել  իրավական պետության կայացման ճանապարհին։ 

factor.am

Դիտումներ՝ 644

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????