Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին առաջադրված մեղադրանքը փոխվել է, բայց քրեական գործը չի կարճվել

June 17, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ

Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալլիուսսկին, որը 2018 թ. մայիսի 24-ին գրավի դիմաց ազատ արձակվեց, դեռևս հետապնդվում է ՀՀ իրավապահների կողմից: Փաստաթղթեր կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ նրան առաջադրված մեղադրանքը 2018 թ. հունիսի 4-ին փոփոխվեց, և այժմ նրան մեղադրում են միայն ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու՝ փաստաթղթերի կեղծման համար: ՀՀ Քննչական կոմիտեն առաջադրված մեղադրանքի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Բ. Կալիուսսկին, օգտագործելով իր անվանափոխումից առաջ ունեցած անձնագիրն ու անունը՝ Մաքսիմ Բայդակ անվամբ, բանկային գործարքներ է կատարել ՀՀ երկու բանկերում:

 

Նշենք, որ այս արարքը ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ: Իսկ ՀՀ ներպետական օրենսդրությամբ ու միջազգային իրավական ակտերով հստակ սահմանված է, որ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է, որ արարքը հանցագործություն համարվի և օրենսդրությամբ դրա համար նախատեսված լինի պատիժ:

 

Այս դեպքում դրանցից ոչ մեկն առկա չէ: Այն, որ Մաքսիմ Բայդակը օրինական ճանապարհով փոխել է անունն ու ազգանունը և ստացել Բոգդան Կալիուսսկիի տվյալներով անձնագիր, փաստել է նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը և տրամադրել համապատասխան փաստաթուղթ, որը մենք արդեն հրապարակել ենք:

 

Նոր անձնագիր ստանալուց հետո նախորդը կիրառելու համար ՀՀ օրենսդրությամբ պատիժ նախատեսված չէ: Բացի դրանից՝ նախորդ անձնագիրը կեղծ չի կարող համարվել, քանի որ կեղծ փաստաթուղթ է համարվում իրական փաստաթղթերի տեքստի, բովանդակության, դրանում առկա տեղեկատվության աղավաղումը կամ ամբողջովին կեղծ փաստաթղթի պատրաստումը: Սրանցից ոչ մի կետի Բոգդան Կալիուսսկիի օգտագործած անձնագիրը չի համապատասխանում:

 

Ավելին՝ վարույթն իրականացնող մարմինը որևէ փորձաքննություն չի նշանակել՝ փաստաթղթի կեղծ լինելը հիմնավորելու համար: Այս հիմնավորմամբ Բոգդան Կալիուսսկիի պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը 2018 թ. հունիսի 11-ին քրեական գործի վարույթը կարճելու և Բ. Կալիուսսկիի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու հարցով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին:

 

Դիտումներ՝ 823

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????