Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անցումային արդարադատության հանձնաժողովը պետք է նաև քաղաքական ենթատեքստ ունեցող սպանություններն ուսումնասիրի. Արթուր Սաքունց

September 2, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողովը դատական մարմին չէ, այն միտված է լինելու հասարակության հաշտեցմանը, բայց կյանքի իրավունքի խախտումների, խոշտագումների դեպքերը պետք է չմնան անպատիժ: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը: 



Հիշեցնենք, որ հանձնաժողովն աշխատանքները կսկսի 2020թ․-ի սկզբին: Այն ուսումնասիրելու է 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացները, 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումները, սեփականազրկումների այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերբերյալ հարցեր: Արթուր Սաքունցի խոսքով՝ մարդու իրավունքների խախտումների հետ կապված ուսումնասիրության շրջանակը պետք է ընդլայնել:

«Պետք է առաջարկեմ, որ ներառեն այն դեպքերը նաև, երբ խոշտանգումների ենթարկվածները, որոնք դիմել են բռնության հիմքով քրեական գործ հարուցելու համար, բայց արդյունքի չեն հասել, ինչպես նաև այն դեպքերը, երբ իրականում խոշտանգման են ենթարկվել, բայց իրավապահներին չեն դիմել: Ինչպես նաև ուսումնասիրվեն այն սպանությունները, որոնք, առաջին հայացքից, քաղաքական ենթատեքստ չեն ունցել: Օրինակ` Լոռու մարզի դատախազի սպանությունը միչև հիմա բացահայտված չէ, նրա հարազատներն իրավունք ունե՞ն դիմել, թե՞ ոչ»,- ընդգծեց նա:



Անդրադառնալով հարցին` արդյոք կարող է ներառվել նաև ՆԳ և ԱԱՆ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության գործի հետ կապված հարցերը, Արթուր Սաքունցն ասաց.



«Երկու կրակոցով, միանշնակ, ինքնասապանություն չի լինում, բայց քրեական գործի ճակատագիրը չեմ հիշում, բոլոր փասստերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, եթե նույնիսկ կան ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնց վերբերյալ հարցեր կան, պետք է ուսումնասիրել: Կարևոր է հասկանալ, որ փաստահավաք հանաձնաժողովը դատական մարմին չէ, արդարադատական մարմին է, որն զբաղվելու է տեղեկությունների ուսումնասիրությամբ»,- նկատեց նա:

 

Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ փաստահավաք հանձնաժողովում պետք է աշխատի 20 անձ` 2 տարի ժամկետով և եթե չհասցնեն երկու տարում, պետք է ևս մեկ տարի ավելացնել:

 

tert.am

Դիտումներ՝ 854

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????