Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԲՀՀ-Հայաստանի դեմ իրականացվող հարձակումների մասին

September 27, 2019

Համատեղ | Հայտարարություններ

Ավելի քան յոթ ամիս Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) հայաստանյան գրասենյակը ենթարկվում է տարբեր բնույթի հարձակումների մի խումբ անձանց կողմից: Վերջին երկու շաբաթվա ընթացքում, այսպես կոչված «Վետո» խմբակը, շրջափակելով ԲՀՀ-Հայաստանի գրասենյակը, հետևողաբար ատելության խոսք օգտագործելով և հոգեբանական ճնշման ենթարկելով հիմնադրամի աշխատակիցներին և գործընկերներին, սպառնալիքներ հասցեագրելով գրասենյակի այցելուներին, խոչընդոտում է տվյալ կառույցի բնականոն գործունեությունը:

 

ԲՀՀ – Հայաստանը՝ 1997 թ. ձևավորման օրվանից սատարել է իրավապաշտպան և ժողովրդավարական գործընթացները Հայաստանում՝ աջակցելով  մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, ազատ և արդար ընտրությունների կայացմանը, մատչելի կրթությանը, առողջապահությանը, իրավունքի գերակայությանը, կոռուպցիայի և անպատժելիության դեմ պայքարին: Եվ ակնհայտ է, որ ներկայում ԲՀՀ-Հայաստանին թիրախավորած անձինք փաստացի հրապարակային հարձակում են իրականացնում ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեքների դեմ՝ բացի ԲՀԻ Հայաստանի գրասենյակից, թիրախավորելով նաև այդ արժեքներին դավանող քաղաքացիական հասարակության մյուս միավորումներին: Նաև աներկբա է, որ հարձակումները կազմակերպված հրահրվում և իրականացվում են այն մարդկանց կողմից, ում պաշտոնավարման ժամանակ ոտնահարվել են հազարավոր քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը, տասնյակ հազարավոր երեխաների կրթության իրավունքը, հարյուր հազարավոր աշխատավորների աշխատանքային իրավունքը, իսկ հիմա նրանք պայքար են ծավալում ժողովրդավարական հեղափոխության արժեքների և հեղափոխական իշխանությունների դեմ՝ վերջիններիս վերաբերյալ տարածելով խեղաթյուրված ու սուտ տեղեկություններ և պիտակավորելով իբր «միջազգային գործակալներ»՝ օգտվելով հանրության շրջանում իրենց իսկ կողմից արմատավորվող նախապաշարմունքներից: 

 

Ցավով արձանագրում ենք, որ «Վետո» խմբակի ակցիաներին զուգահեռ ՀՀ ոստիկանության ներկայությունը տարածքում ապահովելուց բացի Հայաստանի Հանրապետության իշխանությունները  չեն ձեռնարկում որևէ քայլ՝ ապահովելու Հայաստանում գրանցված և օրինական գործունեություն ծավալող կազմակերպության գործունությունը: Իր դրսևորած անգործությամբ այն փաստացի ձախողում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը (հոդված 3, մաս 2) և, այդպիսով, խրախուսելով ատելության հիմքով բռնության  հետագա տարածումը և անպատժելիության մթնոլորտի ձևավորումը: Հետագա անգործությունը անթույլատրելի է և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:

 

Հարկ ենք համարում նկատել, որ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի գրասենյակն  արգելափակվում և հարձակումների են ենթարկվում աշխարհի միայն հատուկենտ երկրներում, որտեղ տիրում կամ հաստատվում են բռնապետական կամ ավտորիտար ռեժիմները: 

 

Հուսով ենք, որ ՀՀ կառավարության կողմից դրսևորվող անտարբերությունը և գնահատականի բացակայությունը չի նշանակում դեպի բռնապետություն գնալու միտում:

 

«Վետո» խմբակի գործողությունները չեն կարող պաշտպանված լինել ժողովրդավարական պետության չափանիշներով, քանի որ դրանք իրենց բովանդակությամբ ոտնահարում են ժողովրդավարական պետության կողմից պաշտպանվող արժեքները, խրախուսում են խտրականությունը, հանգեցնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավունքների ոտնահարման, մասնավորապես՝

 

  1. արժանապատվությունը, որը մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է (hոդված 3),
  2. հոգեկան անձեռնմխելության իրավունքը (hոդված 25),
  3. մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը (hոդված 31),
  4. ազատ գործելու իրավունքը (hոդված 39),
  5. ազատ տեղաշարժվելու իրավունքը (hոդված 40),
  6. միավորումների ազատությունը (hոդված 45):

 

Պահանջում ենք՝

 

  1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու ԲՀՀ-Հայաստանի գրասենյակի և նրա աշխատակիցների դեմ ոտնձգությունները, ապահովելով  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, 
  2. Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանից՝ անհապաղ հանդես գալ «Վետո» խմբակի գործունեության արդյունքում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմամբ,
  3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարից՝ ներկայացնել իր գնահատականը 2019թ. սեպտեմբերի 25-ին ուսուցիչների վերը նշված իրավունքների ոտնահարումների  վերաբերյալ.
  4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովից՝ հանդես գալ միավորումների ազատության պաշտպանության առնչությամբ պետության պարտավորության իրականացման վերաբերյալ գնահատականով և հանդես գալ ատելության խոսքի տարածումը սահմանափակող և պատժամիջոցներ նախատեսող իրավակարգավորումների մասին օրենսդրական նախաձեռնությամբ:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ



Հայտարարությունը բաց է ստորագրման համար:

Դիտումներ՝ 1228

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????