Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկանք 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին

October 7, 2019

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին 9 ամիսներին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

 

Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին 9 ամիսներին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 35 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 50 դեպք։

 

35 դեպքից 11-ը ավտովթարի հետեւանքով են, 8-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ սպանության8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի։

 

Ինչպես տեսնում ենք, 2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում ավելի քան կրկնակի անգամ՝ 57 %-ով, նվազել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը, 33 %-ով` առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքերը, 20%-ով՝ սպանության հետեւանքով մահացության դեպքերը, 15 %-ով՝ ավտովթարի հետևանքով դեպքերը և 75 %-ով՝ դժբախտ պատահարի հետևանքով դեպքերը։ Ինքնասպանություն որակված դեպքերի թիվը նույնն է, ինչ նախորդ տարվա նույն ժամանակահվածում։

 

Մահացության 35 դեպքերից 24-ը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 10-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1 դեպքում տարածքը չի նշվում։

 

23-ի մասին առկա է պաշտոնական հաղորդագրություն, գրառում պաշտոնատար անձանց սոցիալական կայքէջում կամ վերջիններիս կողմից տեղեկատվության հաստատում կամ տրամադրում լրատվամիջոցներին:

 

6 դեպքի մասին տեղեկատվություն տարածվել է միայն ԶԼՄ-ից, որից 2-ի դեպքում՝ հղում անելով  պաշտոնական աղբյուրին։

 

6 դեպքի մասին ընդհանրապես հաղորդագրություն չի տարածվել ո՛չ պաշտոնական աղբյուրներով, ո՛չ պաշտոնատար անձանց սոցիալական էջերի հրապարակումներում և ո՛չ էլ լրատվամիջոցներով։            Դրանց մասին Կազմակերպությունը տեղեկացել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից՝ ի պատասխան հարցումների։

 

Պաշտոնական նախնական տվյալներով՝ 35 դեպքից 15-ը կապված է զինծառայության հետ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, եւ գտնում է, որ անկախ  այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է  դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ:  

 

23 դեպքի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 1433

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????