Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պատճառների փոխարեն՝ ենթադրություններ․ զինվորի անհետացումը զավեշտի են վերածում

October 29, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված զորամասից 10 օր առաջ անհետացած զինծառայողը հայտնաբերվել է Ռազմական ոստիկանության կողմից։ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն արդեն տվել է իր «գնահատականը»՝ սոցցանցում տեղեկությունը հայտնելիս օգտագործելով «Մոլորյալը գտնվել է» բառակապակցությունը։

 

«Պաշտոնական անձինք իրավունք չունեն ենթադրությունների մակարդակի վրա որևէ կարծիք հայտնել», — Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը։

 

«Խոսել Արծրուն Հովհաննիսյանի օգտագործած արտահայտություններով՝ «Մոլորյալը գտնվել է», «փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին», այն դեպքում, երբ դա լուրջ խնդիր է՝ զորամասն ինքնակամ լքելը․․․ և այստեղ պատճառների մասին խոսելու փոխարեն խոսում են հետևանքների կամ այլ կարգի ենթադրությունների մասին։ Եվ արդեն չուշացավ նաև Ռազմական ոստիկանության մեկ այլ ենթադրություն, որ տղան ընկերոջ հետ է եղել, կարծես թե, աշխարհում երկու տղա իրար հետ չէին կարող մնալ, կամ դա ի՞նչ կապ ունի ընդհանրապես այս խնդրի հետ։ Իսկապես զավեշտի են վերածել էդ ամեն ինչը», — կարծում է իրավապաշտպանը։

 

ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մասնավորապես, ասել էր․ «Զինվորը և ընկերը հիմա Ռազմական ոստիկանությունում են, ինքը մնացել է ընկերոջ տանը. ընկեր ասելով` ֆեյսբուքով, սայթերով են ծանոթացել, երևի ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ»։

 

Սադիկյանը նշել է, որ ամենակարևորը պատճառը բացահայտելն է։ Հարցին՝ արդյոք այսպիսով սկզբնապատճառներից հանրային ուշադրությունը շեղելու փորձ է արվում, Սադիկյանը դժվարացավ պատասխանել, սակայն ասաց․ երբ զինծառայողը լքել է զորամասը, դա արդեն իսկ խնդիր է․ «Եվ էստեղ մեկ կարևոր բան եմ ուզում առանձնացնել․ նախօրոք էդ պատժողական քաղաքականությունը։ Պարոն Հովհաննիսյանը մեկ այլ մեկնաբանություն էր արել՝ «անկախ նրանից՝ ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»։ Այսինքն՝ էստեղ անառողջ էդ մթնոլորտը կամ կարգապահության հետ կապված, միգուցե, խնդիրներ կան, հիմնական խնդիրներ, որոնք ուղղակի անտեսվում են»։

 

Իսկ, առհասարակ, ՊՆ մամուլի խոսնակն ի պաշտոնե այս կամ այլ իրավիճակներին գնահատականներ տալու իրավունք ունի՞, անկախ նրանից, թե որտեղ է հայտնվում այդ մեկնաբանությունը՝ «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում, թե այլ վայրում։ Պատասխանելով այս հարցին, զրուցակիցը նկատեց՝ Հովհաննիսյանի խոսքը, որտեղ էլ այն տեղ գտնի, ընկալվում է որպես պաշտոնական խոսք․

 

«Ես կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանը պետք է հանդես գա այդ պաշտոնական դիրքերից, և եթե ինքը նմանատիպ կարծիքներ է արտահայտում, հետևաբար, արտահայտում է նաև ամբողջ համակարգի պաշտոնական կարծիքը։ Էստեղ արդեն թող վերադասները գնահատականը տան կամ վերաբերմունք արտահայտեն, թե ինչպես պետք է վարվեն այդ պարագայում, որովհետև դա առաջին դեպքը չի։ Կոնկրետ ես որպես ընթերցող, երբ կարդում եմ ՊՆ մամուլի խոսնակի որևէ միտք, ես դա ընդունում եմ որպես պաշտոնական տեսակետ։ Այս տեսանկյունից արդեն համակարգը պետք է իր վերաբերմունքն, այնուամենայնիվ, արտահայտի այդ ամենի վերաբերյալ»։

 

Արծրուն Հովհաննիսյանի երեկվա գրառման մեջ, մասնավորապես, գրել էր․ «Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Հանգստանում էր ընկերոջ տանը։ Այլ մանրամասները երևի հետո»։

 

Իսկ օգտատերերից մեկի՝ «յա . սանատորյա եկել հանգստանում է….բա երգիրը ով պաշպանելու…» արված մեկնաբանությանը մամուլի խոսնակն այսպես է արձագանքում․ «Հա մենակ չմնալու համար էլ ընկերոջ հետ էր մնում»։ Սրան հետևում է օգտատերի՝ «ընկերոջն էլ հետը սահման.…» գաղափարը, որն Արծրուն Հովհաննիսյանի «հավանությանն» է արժանանում։

 

epress.am

Դիտումներ՝ 803

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????