Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Իյա՜, իրո՞ք, կասեր ձեր դասականը». Արթուր Սաքունց

November 1, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Քանի որ ես քաղաքական պաշտոն եմ զբաղեցրել, նախարար եմ եղել, նաև ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ եմ եղել կամ մնում եմ, հանկարծ չփորձեք քրեական գործ հարուցել իմ, աղջկաս, տղայիս, կնոջս, զոքանչիս, եղբորս, հորս, մորս, մորաքրոջս, ընկերոջս, սանիկիս ունեցած սեփական գույքի ընդհանուր շուկայական արժեքի, և իմ, կնոջս, զոքանչիս, եղբորս, հորս, մորս, մորաքրոջս, ընկերոջս, սանիկիս այդ գույքի ձեռքբերման ժամանակահատվածում ունեցած պաշտոնական եկամուտների միջև հազարապատիկ, թեկուզ հարյուրապատիկ տարբերության հիմքով։ Աղջիկս ու տղաս էլ անչափահաս են, և եկամուտ չեն ունեցել, բայց նվեր են ստացել այդ գույքը։

 

Հանկարծ ու փորձեք հարուցել, ուրեմն հաստատ քաղաքական հետապնդում եք իրականացնում, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ, պարզ է՞»:

 

Այսպիսին է ՀՀԿ-ականների և նրանց աջակիցների ողջ տրամաբանությունը. կոռուպցիան և կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված եկամուտներն ու գույքն անձեռնմխելի են, եթե խախտեք դրանց անձեռնմխելիությունը՝ այդ սորոսականների պահանջով, ուրեմն քաղաքական հետապնդում եք իրականացնում, և քայքայում հայկական ավանդական կոռուպցիայի արժեքները։

 

Իյա՜, իրո՞ք, կասեր ձեր դասականը»:

 

 
Դիտումներ՝ 799

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????