Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Օրենքի ուժով պետք է կասեցվեն գործող ՍԴ լիազորությունները. Արթուր Սաքունց

November 16, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը պետք է լուծվի հետևյալ կերպ՝ օրենքի ուժով պետք է կասեցվեն գործող ՍԴ լիազորությունները: Այս մասին այսօր «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ու լեգիտիմության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

«Եթե Ազգային ժողովի հարցը կարող էր լուծվել ընտրություններով, որը և լուծվեց, դրա արդյունքում ձևավորվեց գործադիր իշխանությունը, ապա դատական իշխանության նկատմամբ չի կարելի նույն մեթոդները կիրառել:



Այսինքն՝ այս հարցը հստակ պետք է լուծվեր օրենքի ուժով՝ դադարեցնել, կասեցնել Սահմանադրական դատարանի գործառույթները՝ առանց անձնավորելու: Հենց այս համակարգային մոտեցումը չենք ձևակերպում, անհատների հարցն է առաջ գալիս»,- ասաց Սաքունցը: Ըստ նրա՝ իրենք ուզում են դատական իշխանությունը զերծ պահել քաղաքական ազդեցությունից: «Այս հնարավորությունը մենք տեսնո՞ւմ ենք:



Այո, տեսնում ենք, կա: Ելքերից մեկը ես տեսնում եմ հետևյալը՝ գուցե պետք է լինի սահմանադրական հանրաքվե՝ դադարեցնելու Սահամանդրական դատարանի այսօրվա լիազորություններն օրենքի ուժով: Նորից հավաքել ու իշխանությունների տարանջատման ու փոխզսպման սկզբունքի ապահովման միջոցով սկսել կառուցել նորը»,- ասաց իրավապաշտպանը:

 

infocom.am

views: 428

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color