Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ովքեր են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, սոցիալական պետության իրական աջակիցներն ու հակառակորդները:
Արձանագրենք՝
ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բավաձևի ընդունումն ուղղակի և անթաքույց քաղաքական աջակցության փաստն է Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թավշյա հեղափոխությամբ սկզբնավորված ժողովրդավարական, իրավական, սոցիալական և ինքնիշխան պետության վերականգնման համառ ու դժվարին գործընթացի այս կարևոր ժամակահատվածում:
Արձանագրենք՝
Այս նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության իբր թե ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Ռուսաստանի Դաշնության պուտինյան բռնապետական ռեժիմը անթաքույց հովանավորում է Մարտի մեկի ոճրագործության առանցքային մասնակիցներին, կոռումպացված, անպատժելի մերժված կառավարման համակարգի ուժերին, սերտ համագործակցում է Թուքրիայի էդողանյան բռնապետական ռեժիմի հետ ռազմական բնագավառում»: