Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղհասարակությանը վստահում են, բայց և քիչ են ճանաչում․ հարցման արդյունքներ

December 17, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանցիների մեծ մասը բավարար է համարում քաղաքացիական հասարակության դերակատարումը, իսկ քաղհասարակությունից մարդիկ ավելի քիչ են դժգոհ, քան, օրինակ, բազմաթիվ պետական կառույցներից։

 

Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ուսումնասիրության տվյալները։ Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրությունն իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ը։ Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած ՀՀ 1200 քաղաքացիներ։

 

Հարցման մասնակիցներին առաջադրված խնդրանքին՝ գնահատել տարբեր կառույցների աշխատանքը, հարցվողների 52 տոկոսը բավարար է գնահատել քաղաքացիական հասարակության աշխատանքը, իսկ 32 տոկոսը՝ անբավարար։ Հարցման մասնակիցների 16 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։

 

 

Արձանագրում

 

Ընդհանուր պատկերացում կազմելու համար նշենք, որ հարցվածներն առավել բարձր են գնահատել բանակի (91%), նախագահի (82%), վարչապետի (76%), Հայ-առաքելական եկեղեցու (74%), Մարդու իրավունքների պաշտպանի (63%), կառավարության (63%), Ազգային ժողովի (63%), տեղեկան ինքնակառավարման մարմինների (55%) աշխատանքը։

 

Հաջորդիվ, ինչպես արդեն նշեցինք, 52 տոկոս ցուցանիշով քաղաքացիական հասարակությունն է։ Մյուս բոլոր ինստիտուտների աշխատանքը՝ մարզպետարանների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների, Սահմանադրական դատարանի, դատախազության և դատարանների, ըստ հերթականության, հարցվածների կեսից պակասն է բավարար համարել։

 

Կենտրոնանալով քաղաքացիական հասարակության ցուցանիշի վրա՝ հարկ է արձանագրել, որ համեմատած այլ ինստիտուտների վերաբերյալ քաղաքացիների կարծիքի հետ, քաղհասարակության աշխատանքը համեմատաբար քիչ է անբավարար գնահատվում։ Այսպես, քաղհասարակության աշխատանքն անբավարար է գնահատել հարցվողների 32 տոկոսը միայն, այնինչ նշված բոլոր 15 ինստիտուտներից ավելի լավ ցուցանիշ ունեն միայն վեցը։

 

Ավելին, քաղաքացիական հասարակության գործունեության վերաբերյալ դժվարացել է կարծիք հայտնել հարցվածների 16 տոկոսը, ինչը ավելի շատ է, քան մյուս ինստիտուտների դեպքում։

 

Հետևություն

 

Տարիներ շարունակ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ջատագովել և առաջ է մղել բազմաթիվ բարեփոխումներ, մշտապես հանդես եկել մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության դիրքերից։ IRI-ի ուսումնասիրության արդյունքներն ուղղակիորեն վկայում են այն մասին, որ տասնամյակների գործունեության ընթացքում քաղաքացիական հասարակությունն իր տեղն է զբաղեցրել հայաստանյան ամենավստահելի ինստիտուտների թվում։

 

Մտահոգիչ է, սակայն, քաղաքացիական հասարակության գործունեության լուսաբանման մակարդակը։ Ինչպես արդեն նշեցինք, քաղաքացիների 16 տոկոսը դժվարացել է կարծիք հայտնել քաղհասարակության գործունեության մասին։ Սա, թերևս, կարևոր ահազանգ է այն մասին, որ քաղաքացիական հասարակության գործունեությունը՝ կապված մարդկանց կյանքի բազմաթիվ ոլորտների հետ, ավելի մեծ ու խոր լուսաբանման կարիք ունի։

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

 

uic.am

Դիտումներ՝ 546

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????