Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Գոնե ամոթից ծպտուն մի հանեք». Արթուր Սաքունց

January 20, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ տեսակի մտահոգվողների համար

 

Համադրեք Ձեր կուսակցության ղեկավարի պաշտոնավարման տարիները ըստ տարբեր պաշտոնների` պաշտպանության նախարար, վարչապետ, ՆԳՆ նախարար, ԱԱԾ պետ, ՀՀ նախագահ և այդ տարիներին պաշտոնատար անձանց մահվան դեպքերը, քաղաքական սպանությունները, հետապնդումները և ներկայացրեք դրանց դրդապատճառների, շարժառիթների, կատարողների, հրահանգավորողների բացահայտման փաստերը, ծպտուն անգամ ոչ ոք չի կարող հանել։

 

Քանի դեռ նման հաշվետվությամբ չեք կարող ոչ թե փայլել, այլ չեք համարձակվի նույնիսկ երկու բառ արտասանել, գոնե ամոթից ծպտուն մի հանեք։

 

Չէ, իհարկե ունեք կարծիք արտահայտելու իրավունք, բայց ունեցեք փոքր-ինչ հարգանք հանրության նկատմամբ, հասկանալու, հիշելու, վերլուծելու տեսակետից։

 

Նոր իշխանությունը պետք է ամեն ջանք գործադրի՝ ամենաորակյալ, վստահելի, օբյեկտիվ քննություն իրականացնելու համար Կուտոյանի մահվան պատճառները, հատկապես դրդապատճառները և շարժառիթները բացահայտելու համար»:

 

kentron.am

Դիտումներ՝ 328

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????