Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Սեփական
Սույն զեկույցը ներկայացնում է 2013 թ-ի գարնանային զորակոչի /մայիս-հուլիս ամիսների/ ընթացքում բացահայտված օրենսդրական բացերը, օրենսդրության կիրառման խնդիրները, որոնք արձանագրվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից: Կազմակերպությունը շարունակում է իրականացնել զորակոչի գործընթացի մշտադիտարկում՝ նպատակ ունենալով բացահայտել զորակոչիկների իրավունքների խախտման դեպքերը, տրամադրել իրավական աջակցություն, գտնել համապատասխան լուծումներ: Բացի այդ, մշտապես տրամադրում է իրավական աջակցություն զորակոչիկներին եւ նրանց հարազատներին, փորձում պաշտոնական տեղեկատվություն ստանալ զորակոչի վերաբերյալ համակարգային խնդիրների վերաբերյալ: