Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպանները՝ զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան մասին

February 3, 2020

Տեսադարան

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն արձանագրում է՝ Քննչական կոմիտեն զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան առթիվ հարուցված քրգործի շրջանակում 3 ձերբակալված զինվորների մասին հայտնեց միայն նրա հարազատների երեկվա բողոքից հետո:

 

Զինվորի ծառայակիցները ձերբակալվել են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար։

 

«Հայտարարությունն, իհարկե, ավելի շուտ նպատակ ուներ կարծես թե հույզերը հանդարտացնելուն, և պաշտպանության նախարարի հանդիպումը և արդեն երթի մասնակիցների հետ ճանապարհի կեսին հանդիպելը նույնպես նպատակ ուներ արդեն անարդարության և այդ զգացմունքներով ապրող կամ այդ վիճակում գտնվող մարդկանց հանդարտացնելու», - ասաց Սաքունցը։

 

Հունվարի 30-ին՝ զինծառայողի մահվան օրը Քննչական կոմիտեն հայտարարել էր՝ շարքային Ավագյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է կենսաբանական մահը: Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով:

 

Երեկ առավոտյան Ավագյանի հարազատները նրա դագաղը ցանկանում էին մայրաքաղաք բերել, պնդելով՝ 20-ամյա տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են։ Ոստիկանները նրանց չէին թողնում Երևան շարժվել, հարազատներին լսելու գնաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, և վերջինիս հորդորով հավաքվածները վերադարձան Հայթաղ գյուղ՝ Ավագյանին հուղարկավորելու։

 

azatutyun.am

Դիտումներ՝ 335

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????