Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խնդիրների ու հնարավորությունների մասին Coffee Break-ի շրջանակում Դավիթ Հովհաննիսյանի հետ զրուցում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների և մշտադիտարկման համակարգող Վարդինե Գրիգորյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի շուրջ Վարդինեն այս կարծիքն է հայտնում․
«Երբ խոսում ենք հաշմանդամության մասին, շատ մարդիկ անմիջապես ֆիքսվում են ծանր, բազմակի հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա, օրինակ, ու սկսում պատկերացնել անհնարինությունը։
Եթե գանք դրան ոչ թե անհնարինության, այլ ներառման տեսանկյունից, շատ ավելի շատ մարդ կներագրավվի»։