Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ
2020 թ․ մարտի 4-ին՝ ժամը 10։00-12։00, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» դահլիճում, European Implementation Network-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բարելավման վերաբերյալ քննարկում։
Քննարկման նպատակն է ստեղծել հարթակ ազգային և միջազգային փորձագետների համար՝ քննարկելու Հայաստանում մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արդի խնդիրները։
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը։
Բանախոսներն են․
Մոդերատոր՝ պրոֆեսոր Ֆիլիպ Լիչ, European Implementation Network, փոխնախագահ
Քննարկմանը որպես մասնակից հրավիրված են ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԱԺ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվելու է։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ