Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան, որի կազմում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը , գործընկեր Equal Rights Trust բրիտանական կազմակերպության հետ համատեղ 2019թ․ հուլիս ամսին ներկայացրել է ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման զեկույց՝ Հայաստանում հավասարության իրավունքի պաշտպանության իրավիճակի վերաբերյալ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մասնակցությամբ զեկույցում ներառվել են հետևյալ առաջարկները․
- վերացնել անգործունակության և սահմանափակ գործունակության ինստիտուտները, փոխարենը սահմանել աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմ,
- վավերացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը,
- վերացնել ոչ հոժարակամ հոսպիտալացումը և ոչ հոժարակամ բուժումը թույլատրող օրենսդրական դրույթները:
Դիտումներ: 0