Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

UNICEF-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ժնև, 6 հոկտեմբերի 2020թ. – Արդեն 10 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել են բռնությունները: Արդեն իսկ հաղորդվել է 4 երեխայի սպանության և 7 երեխայի վիրավորման մասին: Եթե մարտերը չավարտվեն, այս թվերը ողբերգական աճ կունենան:

 

Մարտերի արդյունքում ավիրվում են տներ, վնասվում դպրոցներ և այլ կարևոր ենթակառուցվածքներ: Հորդորում ենք բոլոր կողմերին պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասումից՝ համաձայն միջազգային և մարդասիրական իրավունքի: 

 

Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից:

 

unicef.org

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր