Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ի՞նչ է նշանակում ապրել անկախ ու ներառվել համայնքում․ հեշտ ընթերցվող ձեռնարկ

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Այն հռչակվել է 1992 թ․-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 47/3 բանաձևով՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները արդյունավետ պաշտպանելու, նրանց կյանքի բարելավման և տարբեր ոլորտներում նրանց վիճակի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի աջակցությամբ ստեղծել է Ի՞նչ է նշանակում ապրել անկախ ու ներառվել համայնքում հեշտ ընթերցվող ձեռնարկը, որը ներառում է տեղեկատվություն՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, դրանով սահմանված իրավունքների և կոնվենցիան վավերացրած պետությունների ստանձնած պարտավորությունների մասին։

 

Առավել մանրամասն անդրադարձ կա Կոնվենցիայի 19-րդ հոդվածով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ու համայնքում ներառվելու իրավունքներին։ Մասնավորապես՝ ինչ է նշանակում անկախ ապրել և ներառվել համայնքում, ինչ խնդիրներ կան այդ տեսանկյունից, ինչ և ինչպես պետք է անի պետությունը՝ դա ապահովելու համար։

 

Ձեռնարկը հասանելի է ԱՅՍՏԵՂ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր