Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իշխանություն չունենալով՝ փողոցային քաղաքականացված խուլիգանությամբ են փորձում խոչընդոտել․ Սաքունց

March 11, 2020

Տեսադարան

ՀՀ-ԵՄ Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի նախորդ իշխանության կողմից։ Համաձայնագիրը, ըստ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, պետք է լրացներ այն ձախողումը, որն արձանգրվել էր 2013 սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը «մեկ գիշերվա ընթացքում մոսկովյան հանդիպումից հետո» հայտարարեց, որ Հայաստանը չի ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, հակառակը, ստորագրելու է Մաքսային միության պայմանագիրը:

 

«Դա շոկ առաջացրեց։ Ըստ էության, Ասոցացման համաձայնագրի դեմ սահմանափակող գործոն հանդիսացան ներքին ռեսուրսների ոչ պատշաճ պատրաստված լինելը։ Ուկրաինան կարողացավ հաղթահարել այդ մարտահրավերը: Ստորագրելը միայն ոչինչ չի նշանակում, պետք է կարողանալ նաև իրականացնել բարեփոխումները՝ ինստիտուտները հզորացնել»,- ասաց Արթուր Սաքունցը։ Նա նշեց, որ նախկին իշխանության մոտեցումը հետևյալն էր՝ փող՝ ոչնչի դիմաց. «Այն մարդիկ, որոնք այսօր շահագրգռված են, որ տապալվի, այն ժամանակ հանգիստ էին՝ լավ իմանալով, որ իշխանությունը տապալելու է։ Այսօր իշխանություն չունենալով փորձում են փողոցային քաղաքականացված խուլիգանությամբ խոչընդոտել»։

 

Նշենք, որ այսօր տրվեց «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը՝ հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի մեկնարկը։ Այն իրականացնում է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանը»՝ Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

 

Մանրամասները՝ տեսանյութում:



factor.am

 

Դիտումներ՝ 281

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????