ՀՀ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 2022թ․ հոկտեմբերի 3-ին առաջադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուներին։ Համաձայն ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի` այս թեկնածուները համապատասխան մշտական հանձնաժողովի, այն է՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կառաջարկվեն Ազգային ժողովի քվեարկությանը։ Թե՛ հանձնաժողովում, թե՛ Ազգային ժողովում փաստացի միայնակ որոշում է կայացնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը՝ խորհրդակցելով, թերևս, միայն կուսակցության վարչության հետ: Հետևաբար՝ ամենայն հավանականությամբ, առաջադրված թեկնածուները կընտրվեն Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից՝ առանց առարկությունների։
Խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրում է տվյալ կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանին, որը 8-րդ գումարման Ազգային ժողովի պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: Պարոն Հովակիմյանը զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ՝ առնվազն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղծման օրվանից և պատասխանատու է եղել տարբեր ընտրություններում կուսակցության մասնակցության համակարգման համար:
Կուսակցական կարկառուն ներկայացուցչի առաջադրումն իշխող քաղաքական ուժի կողմից ինքնին ստվերում է ժողովրդավարական առաջընթացը, ընտրական օրենսդրության և գործընթացների շարունակական բարելավման այն ահռելի աշխատանքը, որն իրականացվել է կառավարության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, տեղական և միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով: Այն ի սկզբանե կասկածի տակ է դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախությունը և քաղաքական չեզոքությունը՝ անկախ կուսակցական տոմսը վայր դնելու ձևական արարողությունից և չեզոքության մասին հայտարարություններից ու խոստումներից: Այս նշանակմամբ ռիսկի տակ է դրվելու ԿԸՀ վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանադրումից և անկողմնակալությունից:
Ի լրումն իշխող կուսակցության հայտնի քաղաքական գործչին անկախ մարմնի նախագահի պաշտոնում առաջադրելու ինքնին բացասական երևույթի դատապարտման՝ անհրաժեշտ ենք համարում նաև հրապարակային գնահատական տալ վերջին տարիների ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթացում Վահագն Հովակիմյանի դերակատարմանը, որը հանդես է եկել խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպատակադրված են եղել մեկ կուսակցության շահի սպասարկմանը, մշակվել են փակ դռների ետևում և միտված են եղել թափանցիկության ու հաշվետվողականության նվազեցմանը՝ հակադրվելով այս ոլորտում ներդրվող մասնակցային գործընթացներին։
Միանշանակ է, որ իշխող կուսակցության կողմից իր գործչի նշանակումը չի նպաստում հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացմանը, և վտանգում է 2018թ. թավշյա հեղափոխության հիմնական ինստիտուցիոնալ ձեռքբերումը, որը թույլ է տվել գործող կառավարությանը հանդես գալ որպես ժողովրդավարական: Ինչպես բազմիս հայտնել ենք իշխանություններին պատգամավորական, մասնագիտական, ինչպես նաև վարչապետի մակարդակում, ևս մեկ անգամ հանրայնորեն պնդում ենք. Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում կլինի ապացույց նեղ խմբային քաղաքական շահի արժևորման՝ ի վնաս որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարական սկզբունքների, այդ թվում` հանրային մասնակցության ապահովման ու հանրային կարծիքի հանդեպ հարգանքի:
Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջում ենք վերանայել առաջադրումը։ ԿԸՀ անդամի, և մասնավորապես՝ նախագահի պաշտոններում պետք է առաջադրվեն բացառապես անկուսակցական և քաղաքական գործունեություն չծավալող անձինք՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունների՝ նոր ձևավորվող ժողովրդավարական հիմքերի ամրապնդումն ու ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ
«Գյումրու առաջընթաց»
«Ռեստարտ Գյումրի» /Գյումրու «Ռեստարտ» նախաձեռնությունների կենտրոն ՔՀԶ ՀԿ
Կանանց իրավունքների տուն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
On 3 October 2022, the Civil Contract Faction of the RA National Assembly nominated the candidates for the president and members of the Central Electoral Commission. According to the Rules of Procedure of the National Assembly, those candidates shall be proposed by the relevant standing committee, i.e., the Standing Committee on State and Legal Affairs, for the National Assembly voting. Both in the Commission and in the National Assembly, the Civil Contract faction is the only decision-maker that only consults, probably, with the party board. Therefore, most likely, the nominated candidates will be elected by the majority of the National Assembly deputies without objections.
It is unacceptable that the Civil Contract faction nominates Vahagn Hovakimyan – a member of the party’s board, who is also deputy chairman of the Standing Committee on State and Legal Affairs of the National Assembly of the 8th convocation – for the position of the president of the CEC. Mr. Hovakimyan has been actively engaged in political activity starting from at least the establishment of the Civil Contract Party and has been responsible for coordinating participation of the party in different elections.
Nomination of a distinguished partisan representative by the ruling political party itself overshadows the democratic progress, as well as the great work of continuously improving electoral legislation and processes done by the joint efforts of the Government, parliamentary and extra parliamentary forces, local and international organizations. It calls into question the independence and political neutrality of the Central Electoral Commission from the very outset, irrespective of the formal ceremony of laying down the party membership card and declarations and promises of being neutral. This appointment put at risk the standing of CEC, irrespective of the quality of the work, diligence and impartiality of the other members.
In addition to condemning the negative phenomenon of nominating a known politician from the ruling party for the position of the president of an independent body, we find it necessary to give a public assessment to Vahagn Hovakimyan’s role in the electoral reforms of recent years․ It is noteworthy that Vahagn Hovakimyan has presented problematic legislative initiatives aimed at serving the interests of one party, those initiatives were developed behind closed doors and were aimed at reducing transparency and accountability in contrast to the participatory processes introduced in this sphere.
Appointment of its member by the ruling party clearly does not contribute to the free and fair conduct of future elections, and puts at stake the main institutional achievement of the Velvet Revolution of 2018, which allowed the acting government to be considered democratic. As we have repeatedly told the authorities at the level of deputies, at professional level, as well as at the level of the Prime Minister, we hereby once again publicly assert the following: Vahagn Hovakimyan’s appointment as the president of the CEC will evidence that narrow group political interests are valued to the detriment of democratic principles in decision-making processes, including ensuring public participation and respect for public opinion․
We strongly condemn the ruling political party’s approach to appointing a party member as the president of the CEC and demand to review the nomination. Only non-partisan and non-political persons should be appointed to the positions of the CEC members, and in particular, the president, to ensure the strengthening of the nascent democratic foundations of free and fair elections in the Republic of Armenia and public trust in the electoral institutions.
Helsinki Citizens’ Assembly Vanadzor Office
Transparency International Anti-Corruption Center
Union of Informed Citizens
Centre for Community Mobilization and Support NGO
Free Citizen support center for civic initiatives
For Equal Rights educational center NGO
Direct Democracy NGO
Progress Gyumri
Restart Gyumri / Gyumri “Restart” Center for Initiatives, CSI NGO
Women’s Rights House
Rights Protection Without Borders NGO
PINK NGO
Law Development and Defense Fund
House of Human Rights Yerevan NGO
Peace Dialogue NGO
Yezdi Center for Human Rights NGO
Human Rights Research Center NGO
Journalists’ Club Asparez
[:]