Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի տարեկան զեկույց |2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խումբը, որում ներգրավված է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հրապարակել է 2021 թ․-ի գործունեությունն ամփոփող զեկույցը։

 

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

Հիմնական եզրակացությունները՝ ստորև

 

  • Դիտարկված ժամանակաշրջանում բոլոր հաստատություններում պատշաճ ուշադրություն չի դարձվել հակահամաճարակային նվազագույն կանոնների պահպանմանը։

  • Հաստատությունները թերանում են երեխաների կրթության իրավունքն ապահովելու հարցում՝ չունենալով մարդկային և տեխնիկական անհրաժեշտ ռեսուրսներ, նախապատվությունը տալով ոչ թե երեխայի լավագույն շահին, այլ վարչարարությանը և հաստատությունների դերի մեծացմանը։

  • Առկա չէ բռնությունների և վատ վերաբերմունքի կանխարգելման արդյունավետ համակարգ, բոլոր հաստատություններում արմատացած է հաշմանդամության կարծրատիպային մոտեցումները, ինչը խոչընդոտում է երեխաների ներդաշնակ զարգացմանը և ապաինստիտուցիոնալացմանը։

  • Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համակարգը բավարար ճկուն չէ, չի արձագանքում այն երեխաների և չափահասների կարիքներին, ովքեր ունեն երկրորդային կամ քիչ հանդիպող հիվանդություններ։

  • Հաստատություններում պետական բյուջեի միջոցներից գնվող հիգիենիկ պարագաները նախատեսված չեն բավարար քանակով, հիմնականում զիջում են որակով և երբեմն անվտանգ չեն։

  • Սննդի կազմակերպման (ներառյալ գնման) համակարգը ներառական չէ, հիմնականում բացառում է այն անձանց, որոնց ցուցված է հատուկ սննդակարգ։

  • Առկա չէ ազատ և մեկուսի պայմաններում հաղորդակցության հավասար հնարավորություն հաստատություններում ապրող չափահասների համար։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր