Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի՝ ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևի գործով անգործություն ցուցաբերելու համար

March 30, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

2020 թվականի մարտի 20-ին  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել որոշում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները…Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին):

 

Գյումրեցի Ջ. Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևի գործով դատական նիստեր այդպես էլ չեն կայանում, ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը ամբաստանյալին դատարան չի ներկայացնում՝ պահանջելով անվտանգության գրավոր երաշխիքներ նրա ու նրան ուղեկցող անձանց համար: Առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ և 178-րդ հոդվածների պահանջներով, պնդելով, որ դատավարության անհարկի ու միտումնավոր ձգձգումները,  ամբաստանյալին դատարան չներկայացնելը  հանցագործություն է՝ 2020 թ. փետրվարի 7-ին  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել  ՀՀ գլխավոր  դատախազություն. «Ամբաստանյալին դատարան չներկայացնելու՝ ռազմաբազայի  գործողությունները  փաստացի  խոչընդոտում  են արդարադատության  իրականացմանըորովհետև ռազմաբազան փաստացի  չի կատարում դատարանի օրինական պահանջը և ամբաստանյալին դատարան չի ներկայացնումիսկ դա պայմանավորել ՀՀ-ի պետական մարմինների կողմից անվտանգության երաշխիքներ չներկայացնելովիրավաչափ չէորովհետև որևէ իրավական ակտով ՝ ՀՀ Սահմանադրություն, ՀՀ միջազգային պայմանագրեր, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, «Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված չէ քրեական գործով մեղադրյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ ներկայացնելու պահանջ՝ ՀՀ որևէ պետական մարմնին: Այս բոլոր փաստերն իրենց համակցությամբ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության կատարման մասին, որոնք պետք է քննարկման առարկա դառնան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգի՝  քրեական գործի շրջանակներում և ստանան իրենց քրեաիրավական գնահատականը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ քրեական գործ հարուցելու, սույն հանցագործության հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու հարցով»,-եզրափակել էր դատախազությանն ուղղված հանցագործության մասին իր հաղորդումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:                                                

 

Հիշեցնենք՝ 2020 թ. մարտի 6-ին Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում Ջ.  Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը չէր կայացել: Ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա. Ռազգիլդեևին դարձյալ դատարան չէին բերելՌազմաբազայի հրամանատարը  կրկին գրությամբ  դատարանին  տեղեկացրել էրոր  2020 թվականի փետրվարի 4-ի նիստում արտահայտած  իրենց դիրքորոշումը չի փոխվել. իրենք շարունակում են Հայաստանից պահանջել անվտանգության գրավոր երաշխիքներ: Ի դեպնիստին ներկա  չէր  նաև մեղադրող  դատախազ Վ. Միրզոյանը։


Քրեական գործով մեղադրյալ Ա. Ռազգիլդեևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և նա կալանքը կրում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։ ՀՔԱՎ գրասենյակի՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների, միջնորդությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան, նրան ՀՀ որևէ ՔԿՀ տեղափոխելու մասին, մերժվել է վարույթն իրականացնող մարմնի և վերահսկող դատախազի կողմից։ Որոշումն անփոփոխ է մնացել նաև՝ դատական կարգով վիճարկելու արդյունքում։ 

 

Քրեական գործ հարուցելու, հարուցումը մերժելու և հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելու դեպքերում համապատասխան որոշում կայացնելն ու դրա պատճենը հաղորդում ներկայացրած կողմին՝ ֆիզիկական կամ իրավաբանական, տրամադրելը պարտադիր է և ամրագրված օրենքով:    Այս փուլում վարույթն իրականացնող մարմինը հաղորդման նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում, ինչպես նաև քրեական գործի վարույթը բացառող դատավարական արգելքների բացակայության պայմաններում պարտավոր է հարուցել քրեական գործ, հակառակ դեպքում` որոշում կայացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Մինչդեռ, գլխավոր դատախազությունն այս գործով ՀՔԱՎ գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ ոչ միայն որևէ որոշում չի կայացրել՝ շրջանցելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու պահանջն ու դրսևորել անգործություն, այլև ընդհանրապես չի արձագանքել ՀՔԱՎ գրասենյակի հաղորդմանը:                          

     

Հանցագործության մասին իր հաղորդման մեջ ՀՔԱՎ գրասենյակը, մասնավորապես, դատարանի ուշադրությունը հրավիրել է մի շարք կարևոր հանգամանքների վրա, որոնք էլ հիմք են հանդիսացել դատարան դիմում ներկայացնելու. սույն քրեական գործով դատական նիստերը  մշտապես հետաձգվել են տարբեր՝ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանի՝ արձակուրդում գտնվելու, նրա տեղակալ՝ Վ. Միրզոյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազների հերթական ատեստավորմանը մասնակցելու, դատավոր Ա. Ղուկասյանի վատառողջ լինելու, ոստիկանության ծանրաբեռնված լինելու և մեղադրյալ Ա. Ռազգիլդեևին դատարան բերել չկարողանալու պատճառներով։

 

2020 թ. փետրվարի 4-ի դատական նիստը ևս հետաձգվել էր: Ռազմաբազայի զորամասի հրամանատարը միջնորդությամբ խնդրել էր դատարանին հետաձգել այն, քանի որ Ա. Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովող գրավոր երաշխիքներ ՌԴ պաշտպանության նախարարությունն այսպես էլ չի ստացել։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձին իր պաշտպանության և վերահսկողության տակ վերցնելով ռուսական ռազմաբազայում՝ բազայի հրամանատարը, փաստորեն  չի ցանկանում ներկայացնել նրան ՀՀ դատական ատյանին։

 

ՀՔԱՎ գրասենյակը, հղում անելով բազմաթիվ տեղական ու միջազգային օրենքների ու պայմանագրերի, ևս մեկ անգամ վերահաստատել է իր այն մոտեցումը, որ անվտանգության ապահովման գրավոր երաշխիքների մասին ռուսական կողմի պահանջը զուրկ է որևէ իրավական և փաստական հիմնավորումից։ Դրանով ռուսական բազան՝ հանձինս հրամանատարի և ՌԴ պաշտպանության նախարարության, գործում է  ՀՀ-ի՝ որպես պետության և Սահմանադրության  պահանջներից դուրս, կոպտորեն խախտում հայ-ռուսական համաձայնագրերի պահանջները, միաժամանակ, ըստ էության, խոչընդոտում ՀՀ տարածքում արդարադատության իրականացմանը, դատարանի գործունեությանը և դիտավորյալ չի կատարում դատարանի օրինական պահանջը՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու մասին։ 

 

Վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին իրավական դիրքորոշումներից՝ գրասենյակն իր դիմումում անդրադարձել էր քրեական գործի հարուցման առիթներին,  որոնք պետք է պարունակեն տեղեկություններ՝ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին, ընդգծելով, որ գործի հարուցման առիթի օրինականությունն ու հիմքերի բավարար լինելն ստուգելու պարտականությունը քրեական գործի հարուցման փուլում կրում են հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում և հանրային-իրավական պարտավորություններին համապատասխան: 

 

Դատարան ներկայացրած  դիմումը, ՀՔԱՎ գրասենյակը հիմնավորել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 182-րդ և 185-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով, համաձայն որոնց, հանցագործությունների մասին հաղորդումները պետք է անհապաղ քննարկվեն և լուծում ստանան, հարուցվեն կամ մերժվեն քրեական գործերի հարուցումը՝ այդ մասին պատշաճ ծանուցելով հաղորդում ներկայացնող կողմին, պետք է կայացվի համապատասխան որոշում՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի դրույթների:

 

Վերը թվարկված փաստերի համադրությունը վկայում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության կատարման մասին, որը պետք է քննարկման առարկա դառնա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգով և ստանա քրեաիրավական գնահատական:

 

Նաև ակնհայտ է այն, որ 2020 թ. փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված ՀՔԱՎ գրասենյակի հաղորդումը պարունակում է տեղեկություններ՝ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին: Դրանում ներկայացված են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ համընկնում են քրեորեն պատժելի գործողությունների (անգործության) հատկանիշներին: Հետևաբար, ՀՔԱՎ գրասենյակի գրությունը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին և քրեական գործ հարուցելու առիթ, որի հետ կապված, իրավասու մարմինը՝ տվյալ դեպքում ՀՀ գլխավոր դատախազը, պարտավոր էր կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը: 

 

Չարձագանքելով ՀՔԱՎ գրասենյակին ու չկայացնելով hանցագործության մասին հաղորդման վերաբերյալ որոշում՝ մենք արձանագրում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը թույլ է տվել անգործություն, ինչի արդյունքում խախտվել են կազմակերպության` օրենքով երաշխավորված իրավունքները:

 

Հավելենք, որ մարտի 20-ին նշանակված նիստին ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը Ա.Ռազգիլդեևին կրկին դատարան չեր ներկայացրել՝ նույն պատճառաբանությամբ: Դատարանը դեռևս ՀՔԱՎ գրասենյակին չի տրամադրել ռազմաբազայի գրությունը:

 

Ելնելով վերոգրյալից՝ ՀՔԱՎ գրասենյակը դատարանից խնդրում է պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին կայացնել որոշում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով՝ 2020 թ. փետրվարի 7-ին հանցագործության մասին գրասենյակի ներկայացրած հաղորդման հիման վրա և այն տրամադրել գրասենյակին:

  

Դիտումներ՝ 960

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????