Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Կաթողիկոսացավով և եկեղեցացավով տառապող պատգամավորներն ազնիվ կլինեն մի հատ օրենսդրական առաջարկությամբ հանդես գան». Ա. Սաքունց mamul.am

April 17, 2020

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կաթողիկոսացավով և եկեղեցացավով տառապող պատգամավորները ազնիվ կլինեն մի հատ օրենսդրական առաջարկությամբ հանդես գան և առաջարկեն որպեսզի օրենքով սահմանվի.

 

1.Կաթողիկոսը և ՀԱԵԿ-ը իր բոլոր ծառայողներով հանդիսանում են անքննելի ու միակ սուրբ անձինք թե ՀՀ-ում, թե նրա սահմաններից դուրս, որոնց մասին որևէ խոսք կամ կարծիք ներկայացնելը դատապարտվում է ցմահ ազատազրկմամբ և ունեցվածքի բռնագրավմամբ ի օգուտ կաթողիկոսի կամ եկեղեցու:

 

2. Կաթողիկոսը և ՀԱԵԿ-ը իր բոլոր ծառայողներով օրենքի առջև բոլորին հավասար պատասխանատվություն չեն կարող կրել, որովհետև կաթողիկոսը և ՀԱԵԿ-ը օրենքից էլ սահմանադրությունից էլ բարձր իրավական կարգավիճակով են օժտված:

 

Թե ասում եք, ամբողջությամբ ու լրիվ ասեք, ինչ եք կիսատ պռատ, մեկ սուրբ, մեկ կիսասուրբ, մեկ մտահոգ, մեկ լիբերալ, մեկ պահպանողական, մեկ ազգայնական, մեկ չազգայնական ներկայանում:

 

Քաջություն ունեցեք ու լիարժեք հանդես եկեք նման նախաձեռնությամբ, հուշում եմ:

 

Հակառակ դեպքում, շատ տարօրինակ է նման պահվածքը

 

Հանկարծ չփորձեք, մանիպուլյացիաներ անել, ու վերևում նշվածը փորձել կապել խղճի, կրոնական դավանանքի կամ համոզմունքների հետ, որոնց հետ որևէ ինստիտուտ կամ անձ չի կարող նույնականացվել»:

 

 
views: 83

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color