Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՊԵԿ-ի որոշումն անվավեր է ճանաչվել․ եկամտահարկ չի գանձվի

May 5, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

2020 թ․ ապրիլի 14-ին ՀՀ վարչական դատարանը Գյումրիի նստավայրում Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ բավարարել է սնանկ ճանաչված ընկերության սեփականատեր Համբարձում Մաթևոսյանի հայցը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել իրենից 2.253.885 ՀՀ դրամի չափով եկամտահարկ գանձելու ՊԵԿ որոշումը։

 

Համբարձում Մաթևոսյանին պատկանող ընկերությունը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել, որից հետո սնանկության գործով գործակալը աճուրդի միջոցով վաճառել է նրան պատկանող գույքն ու կատարել սնանկության հետևանքով առաջացած պարտավորությունները։ Սակայն լիարժեք և պատշաճ չի կատարել իր պարտականություններն ու գույքի վաճառքից ստացված գումարից եկամտահարկ չի վճարել։ Արդյունքում այդ եկամտահարկը Պետեկամուտների կոմիտեն 2019 թ․ հոկտեմբերի 10-ի որոշմամբ որոշել է գանձել գույքի վաճառքից որևէ եկամուտ չունեցած Համբարձում Մաթևոսյանից։

 

Վերջինս իր իրավունքների պաշտպանության համար դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՊԵԿ որոշումը, քանի որ եկամտահարկը չի վճարվել սնանկության գործով գործակալի թերացման պատճառով, և Համբարձում Մաթևոսյանը որևէ եկամուտ չի ունեցել այդ գույքի վաճառքից, հետևաբար և՝ եկամտահարկ չի կարող վճարել։ Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել 2020 հունվարի 24-ին և փետրվարի 25-ին սկսել քննել այն։

 

Պատասխանող ՊԵԿ ներկայացուցիչը գրավոր առարկել է հայցադիմումի դեմ՝ նշելով, որ սնանկության գործով կառավարիչը հանդես է եկել որպես գույքի օտարման միջնորդ, հետևաբար՝ որևէ իրավական ակտով վերջինս չի կարող համարվել ոչ եկամտային հարկ վճարելու պարտականություն կրող անձ և ոչ էլ հարկային գործակալ: ՊԵԿ ներկայացուցչի պնդմամբ՝ քանի որ գույքը օտարման պահին պատկանել է Համբարձում Մաթևոսյանին, հենց նա էլ կրում է եկամտահարկ վճարելու պարտավորությունը։

 

Չնայած սրան՝ դատարանը հիմնավոր է համարել հայցվոր կողմի պահանջը և բավարարել է այն։ 2020 թ․ ապրիլի 14-ի վճռում Վարչական դատարանը նշել է․ «Նման պայմաններում դատարանը փաստում է, որ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող (….) անշարժ գույքն օտարվել է հրապարակային սակարկություններով սնանկության վարույթում, մինչդեռ գույքի վաճառքից վերջինիս գումար չի տրվել, ավելին՝ սնանկության գործով միջոցների բաշխման ծրագրում պարտապանի գույքի իրացումից ծագած հարկային պարտավորությունը՝ եկամտային հարկի վճարումը՝ որպես չապահովված պահանջ, չի գրանցվել պարտատերերի գրանցամատյանում` համապատասխան հերթում և չի բավարարվել»:

 

Դատարանն արձանագրել է, որ հայցվորը չի կարող սնանկության վարույթի շրջանակներում սնանկության կառավարչի կողմից հրապարակային սակարկություններով իրեն պատկանող գույքի օտարման համար կրել եկամտային հարկի վճարման պարտականություն, քանի որ վերջինս նշված անշարժ գույքի օտարման արդյունքում որևէ եկամուտ չի ստացել, ըստ այդմ՝ հարկային մարմինը իրավասու չէ եկամտային հարկի գծով հարկային պարտավորություն առաջադրել: 

 

Դիտումներ՝ 1256

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????