Գործունեություն | Հրապարակումներ | ՄԻԵԴ-ի՝ ՀՀ վերաբերյալ վճիռների կատարման այլընտրանքային տեղեկատվություն | Նորություններ
ԵԽ Նախարարների կոմիտեն հունիսի 4-ին հրապարակել է որոշում «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով։
Ավելի վաղ հրապարակվել էին այս գործով ԲՀՀ-Հայաստանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտարկումները և կառավարության պատասխանները։
Դիտարկումները ներկայացվել էին Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 9.2 կանոնով սահմանված կարգով։
Նախարարների կոմիտեն իր որոշմամբ ընդհանուր կատարման ենթակա միջոցառումների շարքում ի թիվս այլոց անդրադարձել է․
✅սահմանադրական և օրենսդրական փոփոխություններին՝ վատ վերաբերմունքի դեմ պայքարի և նման մեղադրանքների քննության ոլորտում, կոչ է արել իշխանություններին ընդունել օրենքների նախագծերը՝ առանց հետագա հապաղման՝ իրավական դաշտում դրական փոփոխություններ կատարելու համար, և իշխանություններին առաջարկել է տրամադրել տեղեկատվություն՝ ընդունված օրենքների կատարման վերաբերյալ;
✅տեսաձայնագրման սարքավորումների աստիճանական տեղադրմանը՝ ոստիկանության տարածքում և առաջարկել է իշխանություններին պարզաբանել դրանց օգտագործումը, մասնավորապես՝ արդյո՞ք իրավապահ մարմինները պարտավոր են հարցաքննությունների ընթացքում այդ ձայնագրությունները օգտագործել որպես ապացույց;
Ինչպես նաև․
✅իշխանություններին խստորեն հորդորել է անել հնարավոր ամեն ինչ՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդունման և դրա ուժի մեջ մտնելու հետագա հետաձգումներից խուսափելու համար, որպեսզի դատախազության և դատական մարմինների պրակտիկան համապատասխանեցվի կալանքի վերաբերյալ Կոնվենցիայի պահանջներին;
✅ողջունել է բանտերում գերբնակեցվածությունը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները և կոչ արել իշխանություններին շարունակել վճռական միջոցներ ձեռնարկել այս խնդիրը լիովին հաղթահարելու ուղղությամբ. այս համատեքստում ընդգծել է բանտային վարչակազմի գործողությունների դեմ կիրառվող դատական պաշտպանության միջոցների հստակեցման կարևորությունը և իշխանություններին առաջարկել է տեղեկատվություն տրամադրել բողոքարկման արդյունքների վերաբերյալ;
✅առաջարկել է իշխանություններին մինչև 2021 թվականի մարտի 31-ը տրամադրել թարմացված տեղեկատվություն բոլոր չլուծված հարցերի վերաբերյալ: