Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Որևէ մեկը, հատկապես քաղաքական գործիչը, որևէ կերպ չի կարող թելադրել թե ինչ անեն ԶԼՄ-երը. Արթուր Սաքունց

June 18, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է Տեսալսողական մեդիայի և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախգծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթին:

 

«Որևէ մեկը, հատկապես քաղաքական գործիչը, հատկապես մեծամասնության ներկայացուցիչը ոչ մի կերպ, որևէ կերպ չի կարող թելադրել թե ինչ անեն ԶԼՄ-երը: Որևէ անհամաձայնություն, վրդովմունք, զայրույթ ԶԼՄ-ում հրապարակված նյութի հետ կապված, չի կարող արդարացնել հրապարակային անհարգալից վերաբերմունք ԶԼՄ-ի նկատմամբ: Այսպիսին է ժողովրդավարական սկզբունքը, օրենքը, որի հանդեպ պետք է դրսևորել հարգանք ու ցույց տալ հարգալից վերաբերմունքի օրինակ»,- գրել է նա:  

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Մխիթար Հայրապետյանն իր ելույթում ասել էր, որ քիչ առաջ իրեն մի լրատվականի նյութ են ուղարկել, որը վերնագրված է այսպես.  «Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ «Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց՝ այս հակապետական, խայտառակ, դավաճանական վարքագիծը փոխելու համար։ Կա՛մ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կա՛մ՝ նյութը հեռացնում»,- ասել էր պատգամավորը, ապա որոշ ժամանակ անց ֆեյսբուքի իր էջում հրապարակել ԶԼՄ-ի նյութը:

factor.am

Դիտումներ՝ 496

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????