Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մասնակից պետությունները պետք է գործադրեն առավելագույն քաղաքական պատասխանատվություն՝ լուծելու ԵԱՀԿ-ի ճգնաժամը․ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամների համատեղ հայտարարությունը

July 17, 2020

Համատեղ | Հայտարարություններ

Դիմում Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամների կողմից

 

Վերջին շաբաթների ընթացքում ծավալվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մասնակից պետությունների կողմից Կազմակերպության գլխավոր չորս պաշտոնյաների աշխատանքի դելեգիտիմացման շոկային մի գործընթաց, և հետևաբար կասկածի տակ է դրվել նաև Կազմակերպության կողմից առաջնորդվող հաստատությունների և մարմինների աշխատանքի կարևորությունը: Նրանց աշխատանքում կատարված ընտրությունների մանրամասներն ուռճացվել են՝ կատարված աշխատանքի մեծ ծավալին և կարևորությանն անհամաչափ ձևով: Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի կողմից սկսված խիստ անհրաժեշտ բարեփոխումների հետ կապված գործունեությունը խոչընդոտվել է՝ կապելով իր վերանշանակումը հաստատությունների երեք ղեկավարների վերանշանակման հետ: Սա վտանգում է ԵԱՀԿ-ի գործունեության շարունակականությունն ու որակը: Այս իրավիճակի կապակցությամբ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունները պետք է անհապաղ և հնարավորինս բարձր մակարդակով էներգիա և ժամանակ ներդնեն: 

 

Նշված պաշտոնների նշանակումները պետք է հիմնված լինեն բազմակողմանի դիվանագիտության առավելությունների, ղեկավարման և կառավարման նախորդ դերերում ունեցած հաջողության, ինչպես նաև մեր օրերում համապարփակ անվտանգության նշանակության և քաղհասարակության հետ համագործակցության ռազմավարական ընկալման վրա: Նման գործընթաց չի ծավալվել: Փաստացի այս չորսից յուրաքանչյուրի ապագան կապվել է մյուս երեքից մեկի կամ մի քանիսի գործունեության մանրամասներին առնչվող վեճերի հետ:   

 

Մենք մեծապես աջակցում ենք համապարփակ անվտանգության գաղափարին: Անվտանգության խնդիրները քաղաքացիական ազատությունների և տնտեսական ու շրջակա միջավայրի հարցերի հետ կապող խաչաձև մոտեցումը եզակի հնարավորություն է՝ հաղթահարելու բաժանարար գծերը, ստեղծելու վստահություն և ներդնում ունենալու մարդկության բարեկեցության հարցում: Մեր երկրների միջև իրական վստահության ստեղծումը կախված է այդ մասին ազատ ձևով հավաքված տեղեկություններից և բաց բանավեճից: Վստահությունն անհրաժեշտ է՝ դադարեցնելու սպառազինությունների նորացված մրցավազքը, լուծելու առկա կոնֆլիկտները և պաշտպանելու պետությունների ինքնիշխանությունը: Տեղեկությունների ազատ հավաքագրումը անհրաժեշտ է՝ բացահայտելու տարածված կոռուպցիան, որն մեծ հեշտությամբ հատում է սահմանները և սպառնալիք է մեզ բոլորիս համար: Կլիմայի անդառնալի փոփոխության և հանրային առողջապահության նոր մարտահրավերների նշմարումը ստիպում է մեզ համագործակցել միջազգային մակարդակով: 

 

ԵԱՀԿ-ն կարևոր դեր ունի այս բոլոր ոլորտներում: Ռիսկերը բարձր են, և միայն բարձր որակավորում ունեցող անձինք պետք է ղեկավարեն կազմակերպությունը: Պետք է ծավալել բաց և թափանցիկ (վերա)նշանակման գործընթաց: Մեկ անձի նշանակումը չպետք է կախված լինի մեկ կամ մի քանի այլ անձանց նշանակումից: Անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր՝ ապահովելու ԵԱՀԿ քարտուղարության և հաստատությունների աշխատանքի շարունակականությունը, քանի դեռ չկան մանդատը կրող մշտական նշանակված անձինք: 

 

Մասնակից պետությունները պետք է գործադրեն առավելագույն քաղաքական պատասխանատվություն այս դժվարին ժամանակներում՝ անհապաղ լուծելու ԵԱՀԿ-ին սպառնացող ճգնաժամը: Կոչ ենք անում Արտաքին գործերի նախարարներին անմիջապես ներգրավվել բարձր մակարդակի երկխոսությանը՝ համաձայնություն ձեռք բերելու չորս պաշտոնների (վերա)նշանակման կառուցողական գործընթացի վերաբերյալ: Պետությունները չպետք է գերադասեն իրենց ազգային կարճաժամկետ շահը՝ Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ ընկած տարածքում ավելի քան մեկ միլիարդ մարդկանց ընդհանուր երկարաժամկետ շահից:

 

ՀՈԴՎԱԾ 19 (Միացյալ Թագավորություն/ միջազգային)

Ասոցիացիա UMDPL (Իրավապահ մարմինների գործունեության ընթացքում մարդու իրավունքների պահպանման ուկրաինացի մշտադիտարկողների ասոցիացիա) (Ուկրաինա)

Ավստրիայի Հելսինկյան ասոցիացիա

Բելառուսի Հելսինկյան կոմիտե

Բելառուսի լրագրողների ասոցիացիա

Բիր Դուինո (Ղրղզստան)

Բուլղարիայի Հելսինկյան կոմիտե

Քաղաքացիական ազատությունների կենտրոն (Ուկրաինա)

Ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոն (Ռուսաստան)

Մասնակցության և զարգացման կենտրոն (Վրաստան)

Միջազգային պաշտպանության կենտրոն (Ֆրանսիա)

Քաղաքացիական վերահսկողություն (Ռուսաստան)

Crude Accountaibility (Խիստ հաշվետվողականություն) (ԱՄՆ)

DRA (Գերմանա-ռուսական փոխանակում) (Գերմանիա)

Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (Հայաստան)

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մարդու իրավունքների Հելսինկյան կոմիտե Սերբիայում

Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամ (Լեհաստան)

Ադրբեջանի մարդու իրավունքների կենտրոն

Մարդու իրավունքների կենտրոն (Վրաստան)

Մարդու իրավունքների կենտրոն ZMINA (Ուկրաինա)

Մարդու իրավունքների տուն հիմնադրամ (Նորվեգիա/ միջազգային)

Մարդու իրավունքների մշտադիտարկման ինստիտուտ (Լիտվա)

Հունգարիայի Հելսինկյան կոմիտե

Բռնի տեղահանված կանանց «Համաձայնություն» ասոցիացիա  (Վրաստան)

Ղազախստանի մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջազգային բյուրո

Խարկովի տարածաշրջանային հիմնադրամ «Հասարակական այլընտրանք» (Ուկրաինա)

Իրավական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (Ղազախստան)

Մակեդոնիայի Հելսինկյան կոմիտե (Հյուսիսային Մակեդոնիա)

Փոքրամասնությունների իրավունքների խումբ Եվրոպա (Հունգարիա/ միջազգային)

Մոսկվայի Հելսինկյան խումբ (Ռուսաստան)

Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե

OMCT (Շվեյցարիա/ միջազգային)

Պչոմո-Լեքս (Մոլդովա)

Հանրային դատավճիռ (Ռուսաստան)

«Արժանապատվություն» հանրային ասոցիացիա (Ղազախստան)

Սոցիալական գործողության կենտրոն (Ուկրաինա)

Տեղեկատվության և վերլուծության Սովա կենտրոն (Ռուսաստան)

Շվեդական ԵԱՀԿ ցանց

Շվեյցարիայի Հելսինկյան կոմիտե

Truth Hounds (Վրաստան/ Ուկրաինա)

Դոնի կանայք (Ռուսաստան)

Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգա, Գերմանիա

 

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

Բնօրինակը՝ civicsolidarity.org

Դիտումներ՝ 698

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????