Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ իշխանությանը բուռն քննադատողները Կրեմլի մատույցներում դառնում են հպատակ բիզնեսմեններ․ Արթուր Սաքունց

July 21, 2020

Տեսադարան

Factor.am-ի հարցազրույցը ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

 

– Պարո՛ն Սաքունց, Հայաստանին ու նրա իշխանությանը քննադատող գրառմամբ է հանդես եկել «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Նրա ղեկավարած լրատվամիջոցը ռուսական իշխանության քարոզչության զենքերից է համարվում։ «Ռուսաստանն ունի բարոյական իրավունք՝ թքել ձեզ վրա և տրորել ձեզ»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը։ Քննադատության մեխը ռուսական շահերը չսպասարկելն է։ Ինչպե՞ս եք մեկնաբանում նման գնահատականները։

 

– Ճիշտն ասած՝ ես Մարգարիտա Սիմոնյանի որևէ հարցազրույցի շատ մեծ վերապահումով կմոտենայի՝ հաշվի առնելով «Russia Today»-ի՝ որպես լրատվամիջոց գործունեության առանձնահատկություններին, որը դիտարկվել է տարբեր երկրներում՝ իրադարձությունների լուսաբանման առումով, և պետք է համարել, որ «Russia Today»-ը և նրա գլխավոր խմբագիրը հանդես են գալիս որպես պաշտոնական Կրեմլի խոսնակներից մեկը։ Բացարձակապես որևէ առնչություն չունեն երկկողմանի պայմանագրերի տրամաբանության հետ, որոնք գործում են։ Ամբողջ հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը կապվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հետ, և կարծես թե փորձ էր արվում դիտարկել միջպետական հարաբերությունները նախորդ՝ պետության զավթման հատվածում և, ընդհանրապես, «Մարտի 1»-ի ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ քրեական հետապնդմամբ պայմանավորել միջպետական հարաբերությունները, ինչը աբսուրդ է։

 

– Պարո՛ն Սաքունց, թեև Մարգարիտա Սիմոնյանը Հայաստանին վարկաբեկող մեկնաբանություններ է կատարում, այդուհանդերձ, նրան հակադարձում չեղավ օրինակ՝ Հայաստանի պրոռուսական ուժերի կողմից՝ ԲՀԿ, Վանեցյանի կուսակցություն և նրանց շրջապատը։ Որևէ մեկը չփորձեց պաշտպանել Հայաստանի արժանապատվությունը այս ստորացուցիչ մեկնաբանություններից։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

 

– Հայրենիքի անվան ներքո ոչ թե հայրենիքի խնդիր են լուծում, այլ, ինչպես մենք ժամանակին ասել ենք, որ դրանք Կրեմլի ռեժիմի հպատակներն են։ Մյուս դեպքում էլ, նրանց համար ավելի կարևոր է Կրեմլին հաճոյանալը, քան սեփական պետության և նրա քաղաքացիների ու իրավունքների պաշտպանությունը։ Սա այն է, ինչի մասին ասում էինք, և փաստվեց։

 

– Օրերս, երբ հայ գործարարները Մոսկվայում ծիրանի իրացման խնդրի առաջ կանգնեցին՝ ադրբեջանցիների ձեռքով, Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ որպես բիզնեսմեն՝ ասելով, թե պատրաստ է օգնել տարածք տրամադրելուն, բայց չտեսանք քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանին, որը ոչ մի քաղաքական հայտարարություն չարեց, չդատապարտեց ռուսական իշխանական մարմինների անգործությունը, որևէ բան չարվեց, երբ ոտնահարվում էին գործարարների իրավունքները։

 

– Այս իրադարձությունների, այսպես կոչված, «ծիրանի պատերազմի» հետ կապված պետք է ասեմ, որ դա էլ նորություն չէ ռուսական իրականության մեջ, որովհետև պետք է հիշեցնեմ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի իշխանության ագրեսիվ քաղաքականության հետևանքով կիրառված պատժամիջոցների շրջանակում, թե ինչ դիրքորոշում ցուցաբերեց Կրեմլը, մասնավորապես, երբ արևմտյան արտադրության մթերքները, մրգերը ոչնչացնում էին տրակտորների թրթուրների ներքո։ Այնպես որ՝ ինչպիսի օրինակ ցույց է տալիս իշխանությունը, այնպես էլ ընդօրինակում են նրա վերահսկողության ներքո գործող սուբյեկտները։ Ուշագրավ հանգամանք է այն, որ փաստվեց, որ ՀՀ-ի քաղաքական համակարգում որպես քաղաքական սուբյեկտ հանդես եկողները, որոնք փորձում են բուռն քննադատել այսօրվա իշխանություններին, Կրեմլի մատույցներում դառնում են բիզնեսմեններ, գործարարներ, որոնց բիզնեսը գործում է  Ռուսաստանում և ռուսական հսկողության ներքո է։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


Դիտումներ՝ 180

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????