Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոգեկան առողջության ոլորտի կրթական ծրագրերն արդիակացվել են միայն Երևանի բուհերում

August 20, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության երրորդ նպատակի կատարմանն ուղղված արդիականացվել են մասնագիտական կրթական ծրագրերը, Առողջապահության ազգային ինստիտուտում կազմավորվել է հոգեբուժության ամբիոն, այնուամենայնիվ պետք է նշել, որ համագործակցության հիմնական շրջանակները սահմանափակված են Երևան քաղաքով։

 

Այս եզրահանգմանն է եկել ՀՔԱՎ-ը՝ Ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների իրականացման մշտադիտարկման արդյունքում։

 

Այս նպատակի իրականացմանն ուղղված 2 գործողություն էր նախատեսված, որոնցից մեկը գնահատվել է իրականացված, մյուսը՝ կիսով չափ։

 

ՀՀ Կառավարությունը 2014 թվականի ապրիլի 17-ին ընդունեց հոգեկան առողջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կարևոր որոշումներից մեկը՝ հաստատելով Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։

 

Այդ փաստաթուղթը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը ներառում էր միջոցառումներ՝ ուղղված օրենսդրական բարեփոխումներին, մարդկային ներուժի ապահովվածությանը, մասնագետների կրթությանը, հոգեկան առողջության ծառայությունների ապահովմանը, հանրության իրազեկության բարձրացմանը։

 

Ռազմավարության նպատակն է՝ «հոգեկան առողջության պահպանման և բարելավման համակարգի զարգացումը և բնակչության հոգեկան առողջության խնդիրների առաջացման կանխարգելումը»: Նշված հիմնական հեռահար նպատակին հասնելու համար Միջոցառումների ցանկում նախատեսվել է 7 նպատակ և 32 միջոցառում, սահմանվել են դրանց իրականացման պատասխանատուներն ու համակատարողները, ժամկետները, ակնկալվող արդյունքները և ֆինանսավորման աղբյուրները։


Բոլոր 7 նպատակների իրականացման մշտադիտարկման արդյունքներին և բացթողումների ուղղությամբ ՀՔԱՎ-ի առաջարկություններին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

 

 

 

Դիտումներ՝ 280

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????